Եվրոպայի հրաձգության առաջնությունում Հայաստանը կներկայանա 14 մարզիկով
SPORTՓետրվարի 22-28-ը Հունգարիայի Գիոր քաղաքում կանցկացվի Եվրոպայի հրաձգության առաջնությունը:
Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հրապարակել է այն 14 մարզիկների անունները, ովքեր կներկայացնեն Հայաստանը Եվրոպայի առաջնությունում: Մասնավորապես, 7 հրաձիգ կներկայանա երիտասարդների տարիքային խմբում, 7-ը՝ մեծահասակների:
Մեծահասակների խմբում ընդգրկված են Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը,Սուրեն Բերյանը, Իրինա Լաուերը, Մարիամ Միքայելյանը (հրացան), Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ): Երիտասարդների տարիքային խմբում Հայաստանը կներկայացնեն Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը (հրացան), Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը, Շանթ Սարգսյանը և Գառնիկ Մինասյանը (վազող թիրախ): Թիմը կգլխավորեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և Անդրանիկ Այվազյանը: