Արտառոց դեպք Երևանում․ Իջևանի հիվանդանոց դիմած երիտասարդը հայտնել է, որ իր նկատմամբ Երևանում պարեկը բռնություն է կատարել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փաստաթղթերը կազմվել են դեկտեմբերի 14-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած «Իջևան» բժշկական կենտրոն դիմած Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Արգիշտի Օ․-ի հաղորդման կապակցությամբ։
Այդ օրը Արգիշտի Օ․-ն «Իջևան» բժշկական կենտրոն է դիմել «աջ ձեռքի փակ վնասվածք» ախտորոշմամբ, և հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներին նա հայտնել է, որ գիշերը՝ 02։30-ի սահմաններում, Երևանի Ազատության պողոտայում ինքը բռնության է ենթարկվել պարեկային ծառայողի կողմից։
Նշված փաստաթղթերը Իջևանի ոստիկանությունից փոխանցվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, ըստ քաղաքացու, իր նկատմամբ բռնություն կատարող պարեկի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փաստաթղթերը կազմվել են «պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը» հատկանիշներով։
Հետևեք մեզ՝ այստեղ



