Արսեն Ղուկասյանը կազատվի տնային կալանքից․ փաստաբան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերաքննիչ դատարանը (դատավոր Ռ. Պապոյան) այսօր վերացրել է տնային կալանքը` թողնելով գրավը և բացակայելու արգելքը: Ուստի Արսենը Նոր տարին կդիմավորի ազատության մեջ. Տարոսը մյուս քաղբանտարկյալներին։ Այս մասին հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Արսեն Ղուկասյանի վերաբերյալ հաջորդ նիստը կկայանա 2026թ. հունվարի 23-ին ժ. 10:30 Մասիվի դատարանում:
Դատարանը առանձին ակտով կհրապարակի դատախազին ներկայացված բացարկի միջնորդության որոշումը: Բացարկը ներկայացրել էինք կողմնակալ քննությունը վկայող ծանրակշիռ փաստերով
Արսեն Ղուկասյանը մեղադրվում է 2025թ. սեպտեմբերի 29ին ՊՆ-ի դիմաց ՌՈ աշխատակիցների մոտ ձեռնափայտ թափահարելու միջոցով խուլիգանություն կատարելու և անհետ կորած անձանց հետ հանդիպում պահանջելու միջոցով ծառայողական պարտականություններ խոչընդոտելու համար:
Նշված արարքների համար հոկտեմբերի 6-ից կալանավորվել, իսկ հոկտեմբերի 31-ից գտնվում էր տնային կալանքի տակ»,- գրել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ



