Ուսումնարանները կվերանվանվեն քոլեջ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունում՝ հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 24-ից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի պահանջները:
Ըստ այդմ՝ նախկին «քոլեջ» և «ուսումնարան» եզրույթների փոխարեն սահմանվել է մասնագիտական ուսումնական հաստատության մեկ ձև՝ «քոլեջ», որտեղ կարող են իրականացնել և՛ արհեստագործական, և՛ միջին մասնագիտական կրթական ծրագիր:
Կառավարության որոշման պաշտոնական հրապարակումից հետո վեցասմյա ժամկետում կփոփոխվեն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կանոնադրությունները, և ներկայումս գործող բոլոր արհեստագործական ուսումնարանները կվերանվանվեն քոլեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ



