«Հայուհի» կանանց կենտրոնը հերթական նախաձեռնությամբ հյուրընկալվել էր սահմանապահ համայնքի կանանց՝ նպատակ ունենալով ակտիվացնել համայնքային կյանքը և կարևորել հայուհու դերը երկրի ամրության գործում
VIDEOԿինը հայկական օջախի և սահմանի ամրությունն է. հենց այս համոզմունքն էր ընկած Սյունիքի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղում տեղի ունեցած միջոցառման հիմքում: «Հայուհի» կանանց կենտրոնը հերթական նախաձեռնությամբ հյուրընկալվել էր սահմանապահ համայնքի կանանց՝ նպատակ ունենալով ակտիվացնել համայնքային կյանքը և կարևորել հայուհու դերը երկրի ամրության գործում: Միջոցառման ընթացքում կազմակերպության տնօրեն Լիանա Մանուկյանն ընդգծել է, որ սահմանին ապրող կանանց ուշադրության կենտրոնում պահելն իրենց համար առաջնահերթություն է:
«Հայուհի» կանանց կենտրոնն իր գործունեությամբ փորձում է կանանց տալ ոչ միայն էմոցիոնալ աջակցություն, այլև գործնական հմտություններ: Կենտրոնի իրականացրած բազմաթիվ ծրագրերը հասարակությանում կնոջ դերի հզորացման համար են:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



