Բորդյուժան հուսով է, որ ռուս-թուրքական սրված հարաբերությունները ռազմական գործողությունների չեն վերաճի
INTERNATIONAL NEWSՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հուսով է, որ ռուս-թուրքական լարված հարաբերությունները կսահմանափակվեն քաղաքական հարթությունում և ռազմական գործողությունների չեն վերաճի:
Այս մասին Աստանա-Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան: Նա ասաց, որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում ավելացնել ռազմական ուժերի քանակը Թուրքիայի հետ սահմանին:
«Անհրաժեշտություն չեմ տեսնում, որպեսզի ինչ-որ ուժեր ավելացվեն: 102-րդ բազայի ներուժը բավարար է մեր առջև դրված խնդիրների լուծման համար»,-ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` հավելելով, որ Գյումրու ռուսական ռազմաբազան տարածաշրջանում կայունություն հաստատելու համար է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



