Ո՞րն էր մեծ թվով քրեական հեղինակությունների՝ Հայաստան այցելելու նպատակը
SOCIETYՕրեր առաջ հայաստանյան քրեական խրոնիկայում բալանսը, կարծես թե, փոխվեց. Երևանն աչքի էր ընկնում հեղինակությունների այցերով: Պատճառը, սակայն, «ռազբորկաները» չէին: Այս անգամ նրանց Երևան էր բերել Հայաստանում և արտերկրում ազդեցիկ հեղինակություն Թևոս Սաֆարյանի՝ Կայարանցի Թևոսիկի եղբոր մահվան երկրորդ տարելիցի առիթը:
Մեր տեղեկություններով՝ արարողությանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել մեծ թվով ճանաչված և ազդեցիկ դեմքեր՝ ռուսներ, չեչեններ, վրացիներ, ներկայացուցիչներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Հայաստանում նրանց դիմավորել և ճանապարհել են ամենաբարձր մակարդակով:
Պետք է փաստել նաև, որ քրեական աշխարհի ներկայացուցիչների այցելությունը Հայաստան մեծ իրադարձություն է դարձել և լայն արձագանք ստացել արտերկրում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



