Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Չեխ գործարարները հետաքրքրված են էներգետիկայի բնագավառում Հայաստանի հետ համագործակցությամբ

INTERNATIONAL NEWS

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը ողջունել է չեխական պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ նման այցելությու նները նպաստում են հայ-չեխական կապերի հետագա ակտիվացմանն ու ամրապնդմանը:

Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Երևանում երեկ մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովը կանցնի արդյունավետ և թույլ կտա բացահայտել երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու ուրվագծել համագործակցության նոր ոլորտներ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում: 

Պարոն Մլադեկը բարձր է գնահատել երկու երկրների միջև փոխգործակցությունը և նշել, որ Երևանում ընթացող հայ-չեխական համաժողովին մասնակցում են շուրջ 30 չեխ գործարարներ: Նախարարի խոսքով, նրանք հետաքրքրված են հայ գործընկերների հետ ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմամբ, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում, մասնավորապես, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների մատակարարման հարցում: Այդ նպատակով արդեն իսկ քննարկումներ են անցկացվել նաև ՀՀ էներգետիկայի նախարարության հետ: Չեխիայի առևտրի և ա րդյունաբերության նախարարը վստահություն է հայտնել, որ ապրիլին Պրահայում կայանալիք հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը ևս նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը: 

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու գործարար ֆորումների շարունակական անցկացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Չեխիայի միջև տնտեսական կապերում առկա մեծ ներուժի իրացմանը: Առանձնակի կարևորվել է նաև Երևան-Պրահա չվերթի վերագործարկումը: Յան Մլադեկը տեղեկացրել է, որ այդ չվերթը, որն ունի մեծ պահանջարկ, արդեն 2016 թվականի մայիսից շաբաթական կիրականացնի 2-3 թռիչք: 

Այնուհետև զրուցակիցները քննարկել են չեխական ընկերությունների՝ հայաստանյան ազատ տնտեսական գոտիներում ներգրավելու հնարավորություններին, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները վերսկսելու չեխական կողմի պատրաստակամությունը: 

Հովիկ Աբրահամյանը և Յան Մլադեկն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակաբար զարգացնում է համագործակցությունը ԵՄ-ի հետ և արդեն իսկ մեկնարկել են նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները: Իր հերթին, պարոն Մլադեկն ավելացրել է, որ Չեխիան պատրաստ է օժանդակել ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացմանն ու վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6