Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Կարևոր չէ՝ ով ես դու, օրենքը պետք է բոլորին նույն կերպ ծածկի. Արման Թաթոյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր առավոտյան առաջին առատ ձյունն էր տեղացել։ Օրվա ընթացքում տարբեր մտքեր էին գալիս ու հիշողություններ արթնանում։ Այս մասին գրել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը։

«Չգիտեմ ինչու, բայց ինձ համար ձյունը միշտ ինչ-որ առանձնահատուկ բան է եղել։ Երևի նրա համար, որ հիշում եմ ինձ երեխա ժամանակ՝ խորհրդային Երևանում, երբ ընկերներով դուրս էինք վազում փողոց՝ անգամ մի մասով պատռված կամ կոճակը պոկված բաճկոններով, ու ընդհանրապես կարևոր չէր, որ առավոտյան տանը ցուրտ էր, քանի որ վառարանի փայտը տնտեսել էր պետք, որ նորմալ կոշիկի գումար անգամ կարող էր չլինել։

Ձյունը բոլորիս հավասար էր դարձնում՝ թե՛ լավ, թե´ վատ պայմաններում ապրողներին: Նայում ես ձյանն ու մտածում ոչ թե որքան բարդ է, այլ որքան գեղեցիկ է։
 
Հիշում եմ ձյունն Ուկրաինայում, ուր ընտանիքով էինք տեղափոխվել, ու ես տեղի դպրոցներից մեկի աշակերտ էի: Նիկոլաևի մարզի ձմեռները խստաշունչ էի, ձյունը երկար չէր հալվում, դպրոցի վառարանները հազիվ էին տաքանում։
 
Երբ թեկնածուական ատենախոսությանս համար հանդիպումների ու դասընթացների էի Մոսկվայում, իսկ տարիներ հետո նաև Ռուսաստանի այլ քաղաքներում` որպես Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, հիշում եմ` այնտեղ ձյունն ուրիշ էր՝ կոշտ, գործնական։ Բայց հիշում եմ, թե ինչպես էի ծանր գործնական օրից հետո քայլում Տվերսկայայով, ձյունն ընկնում էր, ու մտածում էի․ «Ոչինչ, կհաղթահարենք»։
 
ԱՄՆ-ում` հատկապես Ֆիլադելֆիայում և Նյու Յորքում ուսումի և բնակության ժամանակ տեսա, որ այստեղ ձյունը բոլորովին ուրիշ է։ Տեսել եմ, թե ինչպես են երեխաները ուրախանում դրանից՝ ճիշտ այնպես, ինչպես մենք էինք ուրախանում խորհրդային տարիներին Երևանում։ ԱՄՆ-ում ձյան տեսարաններ մինչ այդ միայն ֆիլմերով էի տեսել:
 
Կյանքիս թերևս ամենաառատ ձյունը տեսել եմ Եվրոպայում, որտեղ բազմիցս եմ դասընթացների համար ու պաշտոնական այցերով եղել: Հատկապես առատ է ձյունը Շվեդիայում ու Սանտա Կլաուսի (մեր Ձմեռ պապիկի) հայրենիքում` Ֆինլանդիայում:
 
Այս ամենն ինձ համոզել է, որ ձյունն ինչ-որ համընդհանուր բան է, բայց նաև եզակի է, քանի որ չի հարցնում՝ որտեղից ես, որքան փող ունես, ինչ կարգավիճակ ունես։
 
Այն պարզապես վերևից ընկնում է։ Ընկնում է բոլորի վրա՝ հավասար ու նույն կերպ։
 
Երևի դրա համար էլ դարձա իրավապաշտպան։ Որովհետև հավատում եմ՝ արդարությունը պետք է լինի ինչպես ձյունը։
 
Կարևոր չէ՝ ով ես դու՝ նախարար, թե թոշակառու, օլիգարխ, թե հասարակ մարդ։ Օրենքը պետք է բոլորին նույն կերպ ծածկի։ Մաքուր։ Հավասար։ Առանց բացառությունների։
 
Հայաստանն արժանի է դրան։ Ամեն երեխա, ով այսօր ձնագնդի էր խաղում Գյումրիում կամ Կապանում, Վանաձորում կամ Երևանում, արժանի է մեծանալ այնպիսի երկրում, որտեղ կանոնները բոլորի համար նույնն են։ Որտեղ քո ապագան կախված չէ նրանից, թե ում որդին ես, այլ նրանից, թե ինչ կարող ես անել։
 
Նայում եմ ձյանն ու մտածում՝ դա հնարավոր է փոխել։ Կարելի է կառուցել երկիր, որտեղ արդարությունը ոչ թե արտոնություն է, այլ նորմա։
 
Առաջին ձյունը միշտ նոր սկիզբ է։ Մաքուր էջ։
 
Ժամանակն է, որ մենք բոլորս միասին այդ մաքուր էջի վրա գրենք ինչ-որ լավ բան»։

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank