Իրանը վճռական է տրամադրված զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում․ Էսմայիլ Բաղայի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը վճռական է տրամադրված շարունակել զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արված հայտարարությանը, որ Երևանը ցանկանում է Թեհրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել՝ Բաղային նշել է, որ երկու երկրները շատ լավ հարաբերություններ ունեն։
«Մենք վճռականորեն տրամադրված ենք շարունակել այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Նա ընդգծել է, որ Թեհրանն իր հարաբերությունները կարգավորում է ազգային շահերից ելնելով, և Հայաստանի հետ հարաբերություններն այդ առումով բացառություն չեն։
«Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի և խնդիրների, ու ընդհանուր շահերի հստակ ըմբռնման վրա»,-շեշտել է Բաղային։
Նա նաև հավելել է, որ Իրանը հարգում է այլ երկրների հետ հարաբերություններ ունենալու՝ պետությունների իրավունքը, քանի դեռ դա չի վնասում Թեհրանի հետ հարաբերություններին։
Հետևեք մեզ՝ այստեղ



