Նյարդավիրաբույժը արթնացել է կոմայից և խոսել հանդերձյալ կյանքի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
72-ամյա ամերիկացի նյարդավիրաբույժ Էբեն Ալեքսանդրը, որը արթնացել է կոմայից, պնդում է, որ հանդիպել է քրոջը հանդերձյալ կյանքում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
2008 թվականին Ալեքսանդրը վարակվել է վիրուսային մենինգիտով, որը հանգեցրել է բարդությունների: Բժիշկները նյարդավիրաբույժին արհեստական կոմայի մեջ են գցել՝ նրա կյանքը փրկելու համար: Յոթ օր նա ուղեղի ակտիվության լիակատար բացակայություն է ունեցել։
Ալեքսանդրն ասել է, որ կոմայի ընթացքում իր գիտակցությունը տեղափոխվել է հանդերձյալ կյանք, որը, նյարդավիրաբույժի խոսքով, դրախտ է եղել: Այնտեղ նա իրեն զգացել է «թիթեռի թևի վրա գիտակցության մի մասնիկ՝ միլիոնավոր այլ թիթեռների խմբերի մեջ»։
Կոմայից արթնանալուց մի քանի ամիս անց Ալեքսանդրին ցույց են տվել իր քրոջ՝ Բեթսիի լուսանկարը, որից նա բաժանվել էր մանկության տարիներին: Նյարդավիրաբույժի խոսքով՝ հանդերձյալ կյանքում նա ուղեկցել է իրեն։
Հետևեք մեզ՝ այստեղ



