Yerevan, 12.September.2026,
00
:
00
BREAKING


Մենք ավելի ու ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք անհատի դերի և կարողության վրա․ վարչապետը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» 2025 թ. մրցանակաբաշխությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին:

Մրցանակները հանձնել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,  «Մեր ժամանակների հերոսը 2024» մրցանակակիրներ՝ Էդգար Աբրահամյանը, Ավետիս Եգանյանը և Գոհար Թադևոսյանը, Արմեն Մարտիրոսյանը:

Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և նշել, որ  «Մեր ժամանակների հերոսը»  ամեն տարվա հետ ավելի է կոնկրետանում, կայանում, ինչը  ցույց է տալիս նաև մեր պետության, մեր մտքերի ընթացքը։ Վարչապետը կիսվել է  իր այս տարվա  առանցքային տպավորությամբ․ «Մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք և ավելի ու ավելի շատ մարդու ուշադրությունը հրավիրենք այն մտքի վրա, որ ինքը կարող է, որ մարդը կարող է, որ անհատը կարող է, որ անհատից իսկապես շատ բան է կախված։ Ընդհանուր առմամբ, խնդիրների լուծման, պետության կայացման կամ երկրի զարգացման բուրգի մասին պատկերացումները երբեմն կարծրացած են լինում, և երբեմն, ժամանակ առ ժամանակ, մենք կարիք ունենք դրան նորից անդրադառնալու։ Իհարկե, այն, ինչ անում է օրենսդիր իշխանությունը, այն, ինչ անում է գործող իշխանությունը, այն, ինչ անում են դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, այդ ամեն ինչը շատ կարևոր են, առանցքային են, էական են, բայց մենք երբեմն մոռանում ենք, որ օրենսդիր, գործադիր, պետական իշխանությունը նույնպես ձևավորվում է անհատների կայացրած որոշումների միջոցով և շնորհիվ։ Այսինքն՝ ամեն անհատ-ընտրողն է որոշում իշխանության պատկերը, կերպարը, ով լինելը, ծրագիրը և այլն։ Եվ նաև սա է պատճառը, որ մենք անընդհատ ավելի ու ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք անհատի դերի և  կարողության վրա»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  այս տարվա մրցանակաբաշխությանը հատկապես կրթության ուղղությամբ մրցանակների թիվը տեսանելիորեն ավելի էր։ Այդ համատեքստում, վարչապետն ընդգծել է այն հանգամանքի կարևորությունը, որ կրթությունը  Հայաստանի Հանրապետությունում  նաև  որոշակիորեն տնտեսականացվում է, կրթության ոլորտում անհատական ձեռներեցության դեպքեր են առաջանում։ «Սա նաև մեր ռազմավարությունների մեջ է մտնում։ Այս տարի մենք ներդրեցինք Համընդհանուր հայտարարագրման համակարգը, որտեղ նախատեսված են սոցիալական կրեդիտներ, այդ թվում՝ կրթության ոլորտում ծառայությունների համար։ Եվ մենք կանխատեսում էինք, որ կրթության ոլորտում կշարունակեն նոր ծառայություններ ի հայտ գալ, որովհետև ուսուցիչը, այո, կամավոր ատեստավորմամբ կարող է իր վարձատրությունն ավելացնել, բայց ինքը կարող է նաև ստեղծել մի ձեռնարկություն՝ իր աշխատանքը դպրոցից դուրս շարունակելով, և դրանով շատ մեծ տնտեսական  և նաև կրթական էֆեկտ ստեղծել»,- ասել է երկրի ղեկավարը։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  ուղղակի պետք է պարզել ձեռքը և  բաց լինել կրթության, նոր մտքերի համար։ Վարչապետը նշել է, որ այս տարվա գլխավոր մրցանակն իր համար ունի հատուկ նշանակություն․ «Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կան անհատներ, որոնք մտածում են ոչ միայն անհատի, այլև պետության մտածողության մասշտաբով և գուցե,  ինչ-որ տեղ պետության փոխարեն և գուցե  այն տրամաբանությամբ, որ  այդ մտածողությունն այնքան կզարգանա, որ պետությունը, մասնավոր հատվածն ավելի մեծ ուշադրություն կդարձնի դրան։ Բայց շատ կարևոր է, որ այդ մարդիկ, մասնավորապես՝ մեր այսօրվա մրցանակակիրը, այդ գործն անում է անխոնջ, նախ, որովհետև սիրում է այդ գործը, և երկրորդը՝ հավատում է այդ գործին։ Եվ այդ սիրով, հավատով և այդ  գործի էներգիայով, հետաքրքրությամբ, խորությամբ ոգևորում է նաև ուրիշներին»:

Վարչապետ Փաշինյանը գլխավոր մրցանակը հանձնել է «Բազումք» տիեզերագիտական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution