Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Հայտնի է՝ ով է «Մեր ժամանակների հերոսը»

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» 2025 թ. մրցանակաբաշխությանը: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին:

Մրցանակները հանձնել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, «Մեր ժամանակների հերոսը 2024» մրցանակակիրներ՝ Էդգար Աբրահամյանը, Ավետիս Եգանյանը և Գոհար Թադևոսյանը, Արմեն Մարտիրոսյանը:

Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և նշել, որ «Մեր ժամանակների հերոսը» ամեն տարվա հետ ավելի է կոնկրետանում, կայանում, ինչը ցույց է տալիս նաև մեր պետության, մեր մտքերի ընթացքը։ Վարչապետը կիսվել է իր այս տարվա առանցքային տպավորությամբ․ «Մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք և ավելի ու ավելի շատ մարդու ուշադրությունը հրավիրենք այն մտքի վրա, որ ինքը կարող է, որ մարդը կարող է, որ անհատը կարող է, որ անհատից իսկապես շատ բան է կախված։ Ընդհանուր առմամբ, խնդիրների լուծման, պետության կայացման կամ երկրի զարգացման բուրգի մասին պատկերացումները երբեմն կարծրացած են լինում, և երբեմն, ժամանակ առ ժամանակ, մենք կարիք ունենք դրան նորից անդրադառնալու։ Իհարկե, այն, ինչ անում է օրենսդիր իշխանությունը, այն, ինչ անում է գործող իշխանությունը, այն, ինչ անում են դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, այդ ամեն ինչը շատ կարևոր են, առանցքային են, էական են, բայց մենք երբեմն մոռանում ենք, որ օրենսդիր, գործադիր, պետական իշխանությունը նույնպես ձևավորվում է անհատների կայացրած որոշումների միջոցով և շնորհիվ։ Այսինքն՝ ամեն անհատ-ընտրողն է որոշում իշխանության պատկերը, կերպարը, ով լինելը, ծրագիրը և այլն։ Եվ նաև սա է պատճառը, որ մենք անընդհատ ավելի ու ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք անհատի դերի և կարողության վրա»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա մրցանակաբաշխությանը հատկապես կրթության ուղղությամբ մրցանակների թիվը տեսանելիորեն ավելի էր։ Այդ համատեքստում, վարչապետն ընդգծել է այն հանգամանքի կարևորությունը, որ կրթությունը Հայաստանի Հանրապետությունում նաև որոշակիորեն տնտեսականացվում է, կրթության ոլորտում անհատական ձեռներեցության դեպքեր են առաջանում։ «Սա նաև մեր ռազմավարությունների մեջ է մտնում։ Այս տարի մենք ներդրեցինք Համընդհանուր հայտարարագրման համակարգը, որտեղ նախատեսված են սոցիալական կրեդիտներ, այդ թվում՝ կրթության ոլորտում ծառայությունների համար։ Եվ մենք կանխատեսում էինք, որ կրթության ոլորտում կշարունակեն նոր ծառայություններ ի հայտ գալ, որովհետև ուսուցիչը, այո, կամավոր ատեստավորմամբ կարող է իր վարձատրությունն ավելացնել, բայց ինքը կարող է նաև ստեղծել մի ձեռնարկություն՝ իր աշխատանքը դպրոցից դուրս շարունակելով, և դրանով շատ մեծ տնտեսական և նաև կրթական էֆեկտ ստեղծել»,- ասել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ուղղակի պետք է պարզել ձեռքը և բաց լինել կրթության, նոր մտքերի համար։ Վարչապետը նշել է, որ այս տարվա գլխավոր մրցանակն իր համար ունի հատուկ նշանակություն․ «Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կան անհատներ, որոնք մտածում են ոչ միայն անհատի, այլև պետության մտածողության մասշտաբով և գուցե, ինչ-որ տեղ պետության փոխարեն և գուցե այն տրամաբանությամբ, որ այդ մտածողությունն այնքան կզարգանա, որ պետությունը, մասնավոր հատվածն ավելի մեծ ուշադրություն կդարձնի դրան։ Բայց շատ կարևոր է, որ այդ մարդիկ, մասնավորապես՝ մեր այսօրվա մրցանակակիրը, այդ գործն անում է անխոնջ, նախ, որովհետև սիրում է այդ գործը, և երկրորդը՝ հավատում է այդ գործին։ Եվ այդ սիրով, հավատով և այդ գործի էներգիայով, հետաքրքրությամբ, խորությամբ ոգևորում է նաև ուրիշներին»:

Վարչապետ Փաշինյանը գլխավոր մրցանակը հանձնել է «Բազումք» տիեզերագիտական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026