Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ ես երբևէ խաղացել եմ․ Կրոս
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը անվանել է իր ողջ խաղային կարիերայի լավագույն թիմակցին։
«Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ ես երբևէ խաղացել եմ որևէ թիմում», — գերմանացու խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշենք, որ Կրոսն ու Կրիշտիանու Ռոնալդուն միասին հանդես են եկել «արքայական» ակումբում 2014-ից 2018 թվականներին։ Կրոսն արդեն ավարտել է կարիերան, իսկ 40-ամյա Ռոնալդուն հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»։
Պորտուգալացի հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



