Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը.
Դեկտեմբերի 31
Ժամը 24։00 – Հանրապետական Մաղթանք (Միածնաէջ Մայր Տաճարում) և Նռնօրհնեքի արարողություն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում)։
Հունվարի 1
Ժամը 10։00 – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Միածնաէջ Մայր Տաճարում։
Հունվարի 4
Ժամը 11։00 – Կիրակնօրյա Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում։
Հունվարի 5
Ժամը 17։30 – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում։
Հունվարի 6
Ժամը 10։30 – Հայրապետական Սուրբ Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Միածնաէջ Մայր Տաճարում։
Հունվարի 7
Ժամը 10։30 – Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Միածնաէջ Մայր Տաճարում։
Հետևեք մեզ՝ այստեղ



