Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը․ խցանման մեջ է գտնվել 136 բեռնատար և մարդատար ավտոմեքենա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 30-ին, ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարների և պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը երկողմանի բացվել է:
Խցանման մեջ է գտնվել 136 բեռնատար և մարդատար ավտոմեքենա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



