Ջուր չի լինելու․ ջրատար է վթարվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հրազդանում ` «Մաքրավան 4» պոմպակայանի տարածքում վթարվել է «Մաքրավան -Աբովյան» 700 մմ-ոց ջրատարը։ Դրա հետեւանքով ժամը 19.30-ից դադարեցվել է Աբովյան, Չարենցավան քաղաքների եւ հարակից` Քաղսի, Բջնի, Թեղենիք, Քարաշամբ, Նոր գյուղ, Կարենիս, Սոլաք գյուղերի, Նուռնուսի ամառանոցի, Արգել, Ալափարս, Արզնի, Կոտայք գյուղերի` մասամբ ջրամատակարարումը։ Նախատեսվում է ջրամատակարարումը վերականգնել դեկտեմբերի 31-ին ժամը 11.00-ին։
«Այս պահին «Վեոլիա ջուր» ընկերության ստորաբաժանումներն արդեն վթարի վայրում են։ Հողային աշխատանքներին զուգահեռ դատարկվում է ջրատարը, որպեսզի սկսվի բուն վթարավերացման աշխատանքները։
ՎեոլիաԹիմն ամեն ինչ անում է վթարը արագ վերացնելու եւ ջրամատակարարումը նախատեսված ժամից էլ շուտ վերականգնելու համար»,-հայտնում են ընկերությունից։
Հետևեք մեզ՝ այստեղ



