Իրանը փորձում է վերականգնել միջnւկային ծրագիրը. Նեթանյահու
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք նրանց զգալիորեն հետ ենք մղել երկու ոլորտներում էլ, բայց նրանք կփորձեն վերականգնել բալիստիկ հրթիռների արտադրությունը և միջուկային ծրագիրը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքի եթերում։
«Ֆորդոյում Իրանի միջուկային օբյեկտի ոչնչացումից հետո Թեհրանը փորձում է վերականգնել իր միջուկային ծրագիրն այլ վայրերում։ Նրանք նաև փորձում են վերականգնել իրենց բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտը», - նշել է Նեթանյահուն ՝ հավելելով, որ Թեհրանը վերադարձել է արտադրությանը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Իրանը հակահարված է տվել։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ է մտել հունիսի 22-ին՝ հարվածելով Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։ Հաջորդ օրն Իրանը հարձակվել է Կատարում գտնվող Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա, որը Մերձավոր Արևելքում ամենամեծ ամերիկյան ավիաբազան է։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Այն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



