Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տարան կայծակնային շախմատի աշխարհի նորընծա չեմպիոնների նկատմամբ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տարան կայծակնային շախմատի աշխարհի նորընծա չեմպիոնների նկատմամբ։
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 252 շախմատիստներ, այդ թվում՝ 166 գրոսմայստերներ:
Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրին մրցանակային տեղեր:
Արամ Հակոբյանը 19 հնարավորից վաստակեց 12.5 միավոր և կիսեց 10-19-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը:
Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 12 միավոր և կիսեց 20-39-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 26-րդ հորիզոնականը:
Հայկը առաջնության շրջանակներում հաղթանակ տարավ աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Կանանց առաջնությանը մասնակցեցին 42 երկրների 140 շախմատիստուհիներ, այդ թվում՝ 23 գրոսմայստերներ և 32 միջազգային վարպետներ:
Աշխարհի չեմպիոնուհի դարձավ Բիբիսարա Ասաուբաևան:
Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով 15 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:
Էլինան առաջնության շրջանակներում հաղթանակ տարավ աշխարհի նորընծա չեմպիոնուհի Բիբիսարա Ասաուբաևայի նկատմամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ



