Արարատ քաղաքում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ մեքենան դարձել է ոչ շահագործելի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Այրվել է շարժիչի հատվածը և սրահը։
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



