2026 թվականը հռչակենք ՀԱՅԻ տարի , երջանկության տարի , հաղթանակի տարի․ Արտյոմ Վարդանյան
BLOGԿուզեի լցնեի ընկերներիս բաժակներն ու հատ-հատ ասեի շնորհակալություն 2025թվականին իմ կողքին լինելու ,համատեղ պայքարելու ,համատեղ հաղթանակների համար : Բաժակ բարձրացնեինք սահմանին կանգնած տղերքի համար , որ սահմանները մնան ամրակուռ:
Բաժակ բարձրացնեինք ու շնորհակալություն հայտնեինք երկիրը շենացնողներից ` գյուղացուց ,մանկավարժից, շինարարից ,բժշկից ,ոստիկանից ու երկրիս համար մտահոգներից:
Բաժակ բարձրացնեինք ու խմեինք կենացը մեր հայ կանանց ,որոնք նեցուկն են ու հենարանը հայ տղամարդու :
Բաժակները թարմացնենք ու թող հորդեն կենացները , հայ ազգը արժանի է լիարժեք ուրախության :
Ուրեմն եկեք 2026 թվականը հռչակենք ՀԱՅԻ տարի , երջանկության տարի , հաղթանակի տարի :
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



