Պարզապես նուռ ավելացրեք․ համային անհավանական փոփոխություններ՝ նռան միջոցով
LIFEԱյս միրգը բնականից էլ հրաշալի համ ունի, սակայն մի հրաշագործ հատկանիշ էլ ունի՝ եթե մի քիչ նուռ ավելացնեք տարբեր ուտեստների մեջ, դրա համը կրկնակի կլավանա ու յուրահատուկ կդառնա։
Բրինձ ու փլավ

Բրնձով եւ ընդհանրապես փլավների մեջ մի փոքր նուռ ավելացրեք ու հրաշալի համ կստանաք։
Մսի մարինադի համար

Միսը մարինադ անելիս միայն նռան հյութ օգտագործեք, հատկապես եթե կոշտ միս է։
Պաղպաղակ

Մի քիչ հասած նռան հատիկներ լցրեք պաղպաղակի մեջ ու վայելեք համը։
Տապակած բանջարեղեն

Արդեն պատրաստի տապակած բանջարեղենի վրա նուռ ավելացրեք ու վայելեք։
Թարմ կանաչիներով աղցան
Լիմոնի հյութի կամ քացախի փոխարեն մի քիչ նուռ ավելացրեք։
Շոկոլադե տորթ

Կարող է անհավանական թվալ, բայց շոկոլադե տորթի եւ նռան համադրությունն անչափ համեղ է։
Պատրաստեց Past.am-ը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



