Նոր տարվա գիշերը Փարիզում ձերբակալվել է 125 մարդ
INTERNATIONAL NEWSՓարիզի ոստիկանությունը նոր տարվա գիշերը ձերբակալել է 125 մարդու՝ բռնության, վանդալիզմի և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Այս մասին հայտնել է Le Figaro-ն՝ հղում անելով Փարիզի ոստիկանությանը։
Նրանցից 33 անձ ձերբակալվել է դիտավորյալ բռնության, 15-ը՝ բռնություն գործադրելու կամ գույքը վնասելու համար, 10-ը՝ հոգեմետ նյութերի պահելու և ութը՝ թմրանյութերի օգտագործման համար։ Բացի այդ, հինգ անձ ձերբակալվել է վիրավորանքների, հինգը՝ պայթուցիկ նյութերի պահելու համար, իսկ հինգը կալանավորվել են նախկինում տրված ձերբակալման օրդերների հիման վրա։
Ձերբակալվածներից ամենափոքրը 17 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 53։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



