Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչ հեռախոսներ են օգտագործում տարբեր երկրների նախագահները

LIFE

ԱՄՆ
Obama on his BlackBerry

Տարիներ շարունակ աշխարհի առաջնորդները բացի BlackBerry-ից ոչինչ չէին օգտագործում, որպեսզի էլեկտրոնային նամակները կարդալու հնարավորություն ունենան անգամ այն ժամանակ, երբ համակարգչի մոտ չեն։ Այդ սովորությունը դեռ պահպանվել է Բարաք Օբամայի մոտ և BlackBerry-ն մինչ օրս նրա սիրելի հեռախոսային բրենդն է։ Այսօր նա օգտագործում է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության կողմից հատուկ հզորացված մոդել, որը բավականին հետաքրքիր պատմություն ունի։ ԱՄՆ-ի 44-րդ նախագահը բառացիորեն ստիպված է եղել պատերազմել հանուն իր հեռախոսի պահպանման։ Չնայած փաստաբանների և նախագահի ադմինիստրացիայի առարկություններին մոդելի չպաշտպանված լինելու մասին՝ նա հայտարարեց. «Ես դեռևս կապված եմ իմ BlackBerry-ի հետ, դուք ստիպված եք այն թաքուն խլել ինձանից»։ Դրանից հետո նախագահին թույլ տվեցին օգտագործել մոդիֆիկացված BlackBerry՝ ավելի հզոր պաշտպանությամբ։ Անցյալ տարի երիտասարդների մի խմբի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով իրավունք չունի iPhone օգտագործել։

Գերմանիա
Angela Merkel on a Nokia slide

Անգելա Մերկելն օգտագործում է Nokia 6260 Slide։ Նրա այդ  հեռախոսը դարձավ ամենաքննարկվող հեռախոսը գլոբալ քաղաքականության մեջ այն բանից հետո, երբ լուր տարածվեց որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսում է այն։ Բայց բարեբախտաբար Մերկելը ունի 2 հեռախոս, որոնք օգտագործում է միաժամանակ։ Գաղտնալսվող Nokia-ն Մերկելն օգտագործում է կուսակցական գործերի համար, իսկ պետական գործերի համար նա օգտագործում է BlackBerry Z10, որը հագեցած է Secusmart-ի կոդավորող չիպերով։

Ռուսաստան

 

Vladimir Putin looks at a mobile

Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը հայտնի է իր պնդմամբ, որ չի օգտագործում բջջային հեռախոս՝ ի հեճուկս Մեդվեդևի, ով աչքի է ընկնում Apple-ի արտադրանքների հանդեպ տածած տենդագին սիրով։ Ի դեմ Մեդվեդևը iPhone 4-ի առաջին օգտագործողներից էր։ Այդ հեռախոսը նրան անձամբ Ջոբսը նվիրեց դեռ այն ժամանակ, երբ մոդելը դեռևս մասսայական արտադրության չէր դրվել։ 2006 թ-ին Պուտինը հայտարարեց, որ շատ բջջային հեռախոսներ ունի, բայց ոչ մեկը չի օգտագործում, քանի որ ժամանակ չունի, իսկ 2010թ-ին նա հայտարարեց, որ հեռախոս ընդհանրապես չունի։ «Եթե ես ունենայի հեռախոս, այն ամեն վայրկյան կզանգեր»,-ասել է Պուտինը։

Ֆրանսիա

Francois Hollande on his phone

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը և իր iPhone 5-ը անբաժանել են։ Նրա այս հեռախոսը միայն անձնական օգտագործման համար է։ Իսկ գործնական շփումները նա իրականացնում է գերապահով և գերժամանակակից Teorem հեռախոսի միջոցով։ Ի դեպ նա այս հեռախոսը օգտագործում էր դեռևս այն բանից առաջ, երբ Էդուարդ Սնոուդենի հայտարարեց, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսում է Ֆրանսիայի քաղաքացիներին։ Ի դեպ այդ հայտարարությունից հետո էր, որ Ֆրանսիայի կառավարությունը ստիպված եղավ արգելել Կառավարության անդամներին սմարթֆոններից ու պլանշետներից օգտվել։ Իսկ Օլանդի նախորդը՝ Սարկոզին, անդրդվելի էր։ Teorem-ը ըստ նրա շատ մեծ էր ու անհարմար։ Սարկոզին երկար չմտածեց այս հեռախոսից հրաժարվելու մասին և հայտարարեց, որ ինքը չի կարող 30 վայրկյան սպասել մինչև զանգը գնա։ Սարկոզին, ով BlackBerry-ից կախվածություն ուներ, կարծես չէր էլ մտահոգվում կիբերանվտանգության խնդիրներով։

Հյուսիսային Կորեա

Kim Jong-un with phone

Հյուսիսային Կորեայի առաջնորդը սիրում է իրեն շրջապատել գաղտնիության շղարշով և նրա մասին որևէ ինֆորմացիա ստանալը ավելի քան բարդ է։ Այնուամենայնիվ խոսակցությունները Կիմ Չեն Ընի բջջային հեռախոսի մասին սկսվեցին, երբ նրան լուսանկարեցին Ազգային անվտանգության նիստի ժամանակ 2013-ի հունվարին։  Նրա ձեռքին թայվանական արտադրության HTC էր։ Այդ պահից ի վեր այլ հեռախոս նրա մոտ չի նկատվել։

Իտալիա

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին ավելին է քան iPhone-ի շարքային օգտատերը։ Նա Apple-ի իսկական նվիրյալ է ու անգամ հրապարակել էր նկար Аpple-ի լոգոյի հետ ընկերության գրասենյակում։ Երբ Սթիվ Ջոբսը մահացավ, Ռենզին  գրեց իր ֆեյսբուքյան պատին՝ մեր ժամանակների Լեոն արդո Դավինչին։

Հայաստան

Սերժ Սարգսյանի մտերիմների շրջանում անցկացված հարցախույզը ցույց տվեց, որ ՀՀ նախագահը բջջային հեռախոս չի օգտագործում։

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank