Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին. CBS-ի լրագրող
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին, Х սոցցանցում տեղեկացրել է CBS հեռուստաալիքի լրագրողուհի Ջենիֆեր Ջեյկոբսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ թիրախների ցուցակում են հայտնվել ռազմական օբյեկտներ։
Ինչպես նշել է Ջեյկոբսը՝ հղում կատարելով պաշտոնատար անձանց, Թրամփը ամերիկացի զինվորականների համար կանաչ լույս է վառել՝ ցամաքային հարվածներ հասցնելու Վենեսուելային դեռեւս մի քանի օր առաջ։
«ԱՄՆ-ը պատրաստ էր Սուրբ Ծննդին, բայց, աղբյուրների խոսքով, առաջնահերթությունը տրվեց Նիգերիայում գտնվող ԻՊ օբյեկտների ավիահարվածներին։ Սուրբ Ծննդին հաջորդած օրերին հարվածների ավելի մեծ հնարավորություններ ստեղծվեցին, բայց գործողությունը հետաձգվեց մասամբ եղանակային պայմանների պատճառով»,- գրել է լրագրողուհին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



