Ինչպե՞ս երկարացնել iPhone-ի և iPad-ի մարտկոցների կյանքը
LIFEՓորձագետները պարզել են, թե ինչպես կարելի է երկարացնել iPhone-ի և iPad-ի լիթիում-իոնային մարտկոցների օգտագործման ժամկետը, գրում է TechInsider-ը:
Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ ժամանակակից մարտկոցներն օժտված են լիարժեք լիցքավորման ցիկլերի սահմանափակ քանակությամբ: Մարտկոցներն աստիճանաբար կորցնում են արտադրողի նշած հզորությունը:
Ամբողջական ցիկլ է համարվում մարտկոցի լիցքաթափումը 100%-ից մինչև 0%:
iPhone-ի մարտկոցները, օրինակ՝ նման անբողջական լիցքաթափման 100 ցիկլերից հետո կորցնում են հզորության 20%-ը:
Փորձագետների կարծիքով՝ մարտկոցի կյանքը երկարացնելու համար պետք է լիցքավորման մակարդակը պահել 80%-ից 40%-ի վրա:
Խորհուրդ չի տրվում սարքը լիցքավորել մինչև 100%:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%





