Տաթև-Կապան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 4 տուժած
SOCIETYԱյսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, ժամը 15։30-ի սահմաններում Տաթև-Կապան ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Էդգար Բ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Ռաֆայել Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Վթարի հետևանքով վարորդներից Էդգար Բ․-ն և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



