Հրդեհ՝ Արցախի պողոտայում գտնվող ավտոտնակներից մեկում
SOCIETYՀունվարի 3-ին, ժամը 23։04-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունցի Դավիթ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։37-ին, մարվել՝ հունվարի 4-ին, ժամը 00։03-ին։ Այրվել են շինության առաստաղը (մոտ 45 քմ) և կահույքը՝ մասամբ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



