Ճանապարհի մերկասառույցի պատճառով մեքենան կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ
SOCIETYԱյսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151 կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Մարտին Ջ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով, ճանապարհի մերկասառույցի պատճառով, կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Փրկարարները ու պարեկները նախ ուղղել են ավտոմեքենան, այնուհետև փրկարար ծառայության ավտոմեքենայով քարշակելով դուրս բերել երթևեկելի գոտի։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



