«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը և դրանից բխող գործողությունների ծրագիրը
POLITICS«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:
• Դրանով Նիկոլ Փաշինյանը և նրա կամակատարը դարձած բարձրաստիճան հոգևորականները փաստացի հայտարարում են, որ անթույլատրելի և հակասահմանադրական եղանակով միջամտելու են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին:
Տիրադավ եպիսկոպոսները, իրենց ստորագրությունները դնելով վարչախմբի պարագլխի ստորագրությունից հետո, գործընթացին բացահայտ քաղաքական և հակասահմանադրական երանգ են տալիս` այդպիսով դեմ դուրս գալով իրենց իսկ ստանձնած «եկեղեցին ապաքաղաքականացնելու» կեղծ հանձնառությանը:
Առավել դատապարտելի է վարչախմբի պարագլխի սադրիչ քայլը` Սուրբ Ծննդյան օրով կեղծ «ուխտերթ» կազմակերպելու և մարդկանց իրար դեմ հանելու` մեր ժողովրդին կրկին պառակտելու նպատակով:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, մշտապես կանգնած լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր Աթոռի պաշտպանության առաջին շարքերում, վճռական է բոլոր օրինական միջոցներով շարունակելու պայքարը` հանուն Սուրբ Էջմիածնի և մեր հավատացյալ քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



