Վլադիմիր Պուտինի պայքարը իսկապես աշխարհը նոր գերեվարությունից ազատագրելու և բոլոր պետությունների սուվերենիտետը պաշտպանելու մասին է. Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ, այո, Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի պայքարը իսկապես աշխարհը նոր գերեվարությունից ազատագրելու և բոլոր պետությունների սուվերենիտետը պաշտպանելու մասին է։
Բոլոր նրանք, ովքեր իսկապես ցանկանում են, որ իրենց պետությունները լինեն սուվերեն, և որ Հավաքական Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, չկարողանա իրենց կամքը թելադրել սեփական պետություններին և տարբեր պետություններին ու ժողովուրդներին օգտագործի իր գեոպոլիտիկ շահերի համար, զոհաբերի տարբեր ժողովուրդներին և պետություններին, ապա նրանք իսկապես պետք է պաշտպանեն Վլադիմիր Պուտինի պայքարը և պետք է լինեն Ռուսաստանի կողքին, որպեսզի ունենան հնարավորություն ազատագրվելու Արևմտյան հեգեմոնիայից։
Սա այլևս իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Այո, Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ պայքար է տանում բոլոր պետությունների ժողովուրդների սուվերենիտետը հարգելու, ինքնիշխանությունը հարգելու և պաշտպանելու ուղղությամբ, և բոլոր նրանք, ովքեր իսկապես ուզում են ունենալ ինքնիշխան սուվերեն պետություններ, պարտավոր են այս պայքարում աջակցելու Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանին ։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



