Եկեղեցին իսկապես բարենորոգման փուլ է անցնում հենց հիմա, քանի որ մտել է պատմական բարդ մի շրջան. Աննա Կոստանյան
BLOGԵկեղեցին կբարենորոգվի այն ժամանակ, երբ հենց եկեղեցին ինքն իր միջից Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ սկսի նորոգել հոգևոր տաճարը, արգելի տարատեսակ «բենթլիների», «յաշիկների» ու դրանց քաղքենի տերերի ու երևույթների մուտքը եկեղեցու տարածք՝ միջոցառումների պատրվակով։ Բարենորոգողներն էլ հենց իրենք ազնվորեն պիտի պատրաստ լինեն նորոգման, ոչ թե թատերական ներկայացումների ու բեմականացման։
Եկեղեցին իսկապես բարենորոգման փուլ է անցնում հենց հիմա, քանի որ մտել է պատմական բարդ մի շրջան, երբ ջրի երես է դուրս գալիս ծածուկ, բայց արդեն բացահայտ դավաճանությունը պետության, հայրենիքի, ազգի ու ազգային արժանապատվության հանդեպ։ Պատմական այս առատաձեռն հնարավորությունը եկեղեցին լավագույնս պետք է օգտագործի՝ ապացուցելու իր ամրությունը, հոգևոր կայությունը, արժեքային հենքը, նվիրումը հայոց պատմությանը, պետությանը ու հայի ինքնության պահպանությանը։ Այս հնարավորությունը այո պատմական է, սակայն այն բաց թողնելը կլինի ճակատագրական։ Մթության մեջ լույսը միշտ հաղթում է, վատի մեջ լավը գտնել ու դիտարկել որպես հնարավորություն, հաղթողի ամենամեծ խաղաթուղթն է։
Խաղաղություն ու հաջողություն ամենեցուն...
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



