Մարդասիրության տարրական ընկալումը, նույնիսկ պատերազմող երկրների պայմաններում գիտակցվում է, բայց քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի դեպքում սահմաններ` չի ճանաչում. Արամ Վարդևանյան
BLOGՀարգելի գործընկերներ,
2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:
Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների համար յուրաքանչյուր տարվա հունվարին՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդում է Մեռելոց հիշատակի օրը: Ինչպես և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ցանկացած հետևորդի, այնպես էլ Սամվել Կարապետյանի համար խիստ կարևոր էր Մեռելոց հիշատակի օրը, իր հոր գերեզմանին այցելելու, իր մերձավոր ազգականների հետ՝ մարդկայնորեն սգալու հնարավորությունից օգտվելը: Այս հարցով դիմել էինք և քննիչին, և դատախազին: Այսօր պարզվեց, որ այդ միջնորդությունը մերժվել է:
Մարդասիրության տարրական ընկալումը, նույնիսկ պատերազմող երկրների պայմաններում գիտակցվում է, բայց քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի դեպքում սահմաններ` չի ճանաչում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



