Եթե ուզում եք օգնել թոշակառուին՝ հետվճարը տվեք ռեալ փողով. Հրայր Կամենդատյան
BLOGԱրսեն Թորոսյանը առավոտյան հայտարարեց, թե «ԱրՔա» համակարգի քարտով առևտուր անող թոշակառուն կարող է ստանալ լրացուցիչ 2% հետվճար, մինչև 60 000 դրամ։ Իրենց բնորոշ ժպիտով խորհուրդ տվեց ձեռք բերել Արքա քարտ և ապրել երջանիկ։ Բայց կան որոշ հաշվարկներ։
Եկեք խոսենք ոչ թե վերնագրերով, այլ կոնկրետ թվերով։
Թոշակառուի թոշակը՝ 36 000 դրամ։
Կոմունալ վճարներ՝ 15 000 դրամ
(հետվճար՝ 0)
Դեղեր՝ 10 000 դրամ
(20 % հետվճար՝ 2 000 դրամ)
Տրանսպորտ՝ 5 000 դրամ
(հետվճար՝ 0)
Հաց ու ամենաանհրաժեշտ սնունդ՝ 6 000 դրամ
(20 % հետվճար՝ 1 200 դրամ)
Ընդամենը հետվճար՝ 3 200 դրամ։
Այսինքն՝ 36 000 դրամ թոշակ ստացող մարդը իրականում կարող է ստանալ ընդամենը 3 200 դրամ հետվճար։
Եվ այս ֆոնի վրա խոսել «մինչև 60 000 դրամ հետվճարի հնարավորությունից»՝
ոչ թե սոցիալական քաղաքականություն է, այլ անխղճություն։
Անխղճություն՝
ամսական վեց հազար դրամի հաց գնող մարդու թշվառության ֆոնին։
Հարգելի թոշակառուներ մենք պահանջում ենք
1. առնվազն հիսուն տոկոսով բսրձրացնել թոշակները
2. ամեն տարի ինդեքսավորել թոշակները
3.հետվճարի խաբեության փոխարեն, իրականում բարձրացնել թոշակները։
Անխղճություն՝
երբ պետությունը թվերով է խաղում, բայց կյանքը չի տեսնում։
Եթե ուզում եք օգնել թոշակառուին՝
հետվճարը տվեք ռեալ փողով,
բարձրացրեք թոշակը,
մի՛ ներկայացրեք աղքատությունը որպես «բոնուսային հնարավորություն»։
Մի ձեռ առեք մարդկանց։ 502 000 թոշակառուները ձեր ձեռքը կրակը չեն ընկել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



