Ամերիկայի համար ամենաթանկ ապրանքը ոչ նավթն է, ոչ էլ՝ գազը․ ԱՄՆ-ի համար ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ամերիկայի համար ամենաթանկ ապրանքը ոչ նավթն է, ոչ էլ՝ գազը։ Ժողովուրդ ջան, ուզում եմ կրկին հիշեցնել՝ ԱՄՆ-ի համար ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է։
Դրանով է բացատրվում, որ այն երկրներում, որտեղ իշխանությունները Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեն կամ, այսպես ասած, իրենց հայացքները դեպի Ռուսաստան են, այդ երկրներում Ամերիկան պաշտպանում է ընդդիմությանը։ Օրինակ՝ Իրանում կոչ է անում իշխանությանը ընդդիմությանը չճնշել, հակառակ պարագայում հարվածներ կհասցնի Իրանին, իսկ այն երկրներում, որտեղ իշխանությունները հակառուսական են, այդ իշխանություններին Միացյալ Նահանգները կանաչ լույս են տալիս, ասում են՝ ինչ ուզում եք արեք, ամեն գնով պահեք իշխանությունը։
Հաճախ նաև Ամերիկայի դեսպանատունը նման երկրներում կոչ է անում է ցույցերի ժամանակ ոչ թե ոստիկաններին, որ հարգեն ցուցարարների իրավունքները, այլ հակառակը՝ կոչ է անում ցուցարարներին, որպեսզի իրենց հանգիստ պահեն և ոստիկանության համար խնդիրներ չստեղծեն։
Այսօր Միացյալ Նահանգները ամեն ինչ անում են Ռուսաստանը քանդելու և իրենց հեգեմոնիան պահպանելու տրամաբանության շրջանակներում, և սա պետք է հասկանալ։ Սա հասկանալու դեպքում ամեն բան պարզ կլինի, և հասկանալի կլինի նաև, թե ինչ է կատարվում այսօր գեոպոլիտիկ առումով աշխարհում, Միացյալ Նահանգները իրենց քաղաքականության արդյունքում ինչ են ցանկանում որևէ երկրում, որևէ իշխանությունից և այսպես շարունակ։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



