Yerevan, 09.March.2026,
00
:
00
BREAKING


Շատ հետաքրքիրր պատկերային հոգեբանական թեսթ

LIFE

Նայեք նկարում պատկերված 5 երկրաչափական պատկերներին 
1. քառակուսի

2. եռանկյուն

3. ուղղանկյուն

4. շրջան

5. զիգզագ

 
Ընտրեք նրանցից այն մեկը, որին նայելուց դուք կարող եք ասել. <<Դա ես եմ>>: Փորձեք զգալ ձեր պատկերը: Եթե դժվարանում եք, ապա ընտրեք այն երկրաչափական պատկերը, որը առաջինը գրավել է ձեզ: Եվ այդպես մնացած 4 պատկերները դասավորեք ըստ համապատասխան կարգի (այսինքն վերջին պատկերը ամենանաահավանականն է, որ դա կարող եք դուք լինել):

Արդյունքների մշակում և մեկնաբանում:
Այն պատկերը, որը դուք դնում եք առաջին տեղում, դա ձեր հիմնական սուբյեկտիվ պատկերն է: Այն հնարավորություն է տաիս որոշել ձեր խառնվածքի և վարքի գլխավոր, գերիշխող գծերը: Մնացած 4 պատկերները դրանք ինքնատիպ մոդուլյատորներ են, որոնք կարծես ստեղծագործում են ձեր վարքի մեղեդին: Վերջին պատկերի բնութագիրը իրենից ներկայացնում է այն մարդու բնութագիրը, որի հետ ձեր հարաբերությունները կլինեն ամենադժվարը: Այս դեպքում հարկ է ձեզ նկարագրել 2 կամ 3 պատկերների համակցման միջոցով:

 

Ամփոփենք արդյունքները

Քառակուսի
Եթե ձեր հիմնական պատկերը քառակուսին է, ապա դուք աննկում աշխատող եք: Աշխատասիրությունը և ձեր ձգտումները թույլ են տաիս աշխատանքը ավարտին հասցնել: Սա քառակուսիների ամենաակնհայտ և իրականում աչքի ընկնող գծերից մեկն է: Դիմացկունությունը, հանդուրժողականությունը և հետևողականությունը սովորաբար քառակուսիներին դարձնում են իրենց գործունեության բնագավառում բարձրակարգ աշխատողներ: Դրան է նպաստում նաև նրանց տեղեկատվություն ստնալու անհագուրդ պահանջմունքը: Քառակուսիները ամեն տեսակի հնարավոր տեղեկատվություն հավաքողներ են: Նրանք բոլոր տեղեկությունները համակարգում և դասավորում են ըստ կարգի: Ունակ են անմիջապես մշակելու անհրաժեշտ տեղեկատվությունը: Քառակուսիների համար ամնեկարևորը կարգ ու կանոնի հաստատումն է: Նրանց համար իդեալական կյանքը դա պլանավորված և կանխատեսելի կյանքն է, իսկ անակնկալներն ու իրադարձությունների սովորական ընթացքի փոփոխությունը նրանց սրտով չէ: Նրանք անընդհատ իրենց կողքին <<դասավորում>> և կազմակերպում են մարդկանց և իրերին: Այս ամենը նպաստում է նրան, որ քառուկուսիները կարող են դառնալ (և դառնում են) հիանալի ադմինիստրատորներ, գործավարներ, կատարածուներ, սակայն նրանցից շատ քչերն են կարող դառնալ լավ տնօրեններ կամ մենեջերներ: Չափազանց մեծ հակումը մանրուքների հանդեպ (հաճախ նույնիսկ լրիվ աննշան), անընդմեջ պահանջը լրացուցիչ ստուգող ինֆորմացիայի, անհրաժեշտ է նրան ճիշտ և լավ մտածված որոշում կայացնելու համար: Որպես կանոն` քառակուսիները զուրկ են օպերատիվությունից: Այնպիսի որակները, ինչպիսիք են կարգ ու կանոնի հաստատումը ամեն ինչում, հնարավոր բոլոր օրենքներին ու նորմերին հետևելը, կարող են զարգանալ նրանց մոտ մինչև պարալիզացնող աստիճանի: Եվ երբ գալիս է որոշման կայացման ժամանակը, որը առավելապես կապված է ռիսկի հետ, քառակուսիները կամա թե ակամա սկսում են հետաձգել որոշման ընդունումը: Բացի այդ, բանականությունը, հուզական կայունությունը, սառնությունը, քառակուսիներին խանգարում են այլ մարդկանց հետ հարաբերությունների կառուցման և շփման մեջ:

Եռանկյուն
Այս ձևը խորհրդանշում է լիդերություն, և հենց դրա մեջ էլ շատ եռանկյուննիներ զգում են իրենց իրական էությունը: Եռանկյուննիների ամենաարտահայտված առանձնահատկությունը դա գլխավոր նպատակների վրա կենտրոնանալու նրանց կարողությունն է: Եռանկյունիները էներգետիկ, ազուսպ և ուժեղ մարդիկ են, որոնք կարող են իրանց առջև հստակ նպատակներ դնել և հասնել դրանց իրականացմանը: Եռանկյունիները, ինչպես նաև նրանց հարևան քառակուսին (նկարագրված է վերևում) ձախակողմյա կիսագնդայի մտածողներ են` ունակ են արագ և խորը իրավիճակային վերլուծությունների, սակայն, հակառակ քառակուսու, որը կողմնորոշված է հիմնականում մանրուքների վրա, եռանկյունին կենտրոնանում է գլխավորի վրա, հիմնական խնդրի, նրա էության վրա: Նրանց ուժեղ գործնական վերաբերմունքը ուղղորդվում է մտավոր վերլուծությամբ և սահմանափակվում այդ խնդրի լուծման շրջանակներում արդյունավետության փնտրման փուլով: Եռանկյունիները շատ ուժեղ մարդիկ են, որոնք ուզում են ամեն ինչում ճիշտ դուրս գալ: Ամեն ինչում ճիշտ լինելու, գործերը կարգավորելու, ոչ միայն իրենց այլ նաև ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելու ուժեղ ձգտումը եռանկյունուն դարձնում է անվերջ հակամարտող և մրցակցող անձ: Ցանկացած գործում նրանց հիմնական կանոներից է հաջողությունը, հաղթանակը և շահը: Նրանք հաճախ են ռիսկի գնում, դրա համար անզուսպ և անհանդուրժող են նրանց հանդեպ, ովքեր կասկածում են իրենց որոշման կայացման մեջ: Եռանկյունիները չեն սիրում սխալ դուրս գալ և շատ դժվարությամբ են խոստովանում իրենց սխալները: Կարել է ասել, որ նրանք տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել, դրա համար էլ չեն սիրում փոխել իրենց որոշումները, հաճախ ծայրահեղ են, չեն հանդուրժում հակաճառություննրը և հիմնականում վարվում են այնպես, ինչպես ուզում են: Չնայած այդ ամենի` նրանք հաջողությամբ յուրացնում են այն ամենը, ինչը համընկնում է նրանց գործնական կողմնորոշումների հետ, նպաստում է իրենց գլխավոր նպատակների ձեռք բերմանը, և ինչպես սպունգ, նրանք կարծես ներծծում են բոլոր կարևոր և օգտակար տեղեկատվությունները: Եռանկյունիները պատվասեր մարդիկ են: Եթե նրանց համար պատվի հարց է հանդիսանում իրենց կողմից կատարվող աշխատանքի բարձր որակի ապահովումը, եռանկյունին ձգտում է հասնել բարձր դիրքի, ձեռք բերել բարձր ստատուս, այլ կերպ ասած փորձում է <<կարիերա ստեղծել>>: Մինչև գործի անցնելը եռանկյունին իր առջև գիտակցաբար, թե անգիտակցաբար հարց է դնում. <<Ինչ օգուտ կա ինձ դրանից>> կամ <<Ինչ կտա այն ինձ>>: Եռանկյունիներից հիանալի մենեջերներ են դուր գալիս` կառավարման ունակության ամնեաբարձր մակարդակով: Նրանք կարողանում ե իրենց վերադասներին հիասքանչ ձևով մատուցել իրենց և իրենց աշխատողների կատարած աշխատանքի բարձր որակն ու կարևորությունը: Եռանկյունիները կարծես հեռվից զգում են շահութաբեր գործը և դրա համար պայքարելիս կարող են ճակատ առ ճակատ բախվել իրենց մրցակիցների հետ: Նրանց հիմնական բացասական որակը դա էգո-կետնրոնացվածությունն է: Եռանկյունիները փառքի ճանապարհին առանձնապես փափկանկատ չեն բարոյական նորմերի հանդեպ և կարող են իրենց նպատակին հասնելու համար տրորել բոլորին: Դա բնորոշ է <<բռնկված>> եռանկյունիներին, որոնց ժամանակին ոչ ոք չի կանգնեցրել: Եռանկյունիները սիրում են, որ ամենքը և ամեն ինչ իրենց շուրջը պտտվի, առանց որի կյանքը նրանց համար կկորցնի իր հետաքրքրությունը:

Ողղանկյուն
Այն խորհրդաշում է փոփոխություներ և անցումային վիճակ: Սա անձի ժամանակավոր ձև է, որը կարող են կրել նաև մնացած բոլոր համեմատաբար կայուն ձևերը կյանքի որոշակի ժամանակահատվածում: Այս մարդիկ դժգոհ են կյանքի ձևից, որը հիմա իրենք վարում են, դրա համար զբաղված են ավելի լավ դիրքի որոնմամբ: Ողղանկյունային վիճակի պատճառները կարող են տարբել լինել, բայց նրանց միավորողը մեկն է` փոփոխությունների կարևորությունը տվյալ մարդու համար: Ողղանկյունների հիմնական հոգեկան վիճակը հանդիսանում է խանգարման քիչ թե շատ գիտակցված վիճակ, խճճվածություն խնդիրներում և անորոշություն սեփական անձի հանդեպ տվյալ պահին: Ողղանկյունների հիմնական բնութագրական գծերն են` արաքների անհետևողականությունը, անկանխատեսելիությունը կյանքի անցումային շրջանում: Ողղանկյունները կարող են շատ արագ փոփոխվել` օր օրի կամ մեկ օրվա սահմաններում: Նրանք հաճախ ունենում են ցածր ինքնագնահատական, ձգտում են ինչ-որ բանում լինել ամենալավը, փնտրում են աշխատանքի նոր մեթոդներ և կյանի նոր ոճ: Եթե ուշադիր փորձեք զննել ուղղանկյուններին, ապա կտեսնեք, որ նրանք անընդհատ փորձում են իրականցնել այլ պատկերների (քառակուսի, եռանկյունի և ալն) կերպարները: Նրանց բնորոշ են կայծակնահար, հզոր և անկանխատեսելի փոփոխությունները վարքում: Ողղանկյունները սովորաբար շփոթեցնում և լարվածության մեջ են գցում այլոց: Սակայն նաև կարող են գիտակցաբար խուսափել աննպատակ շփումներից: Ուղղանկյունների շփումը այլ մարդկանց հետ ուղղակի անհրաժեշտ է, և հենց դրանում էլ կայանում է անցումային շրջանի ևս մեկ դժվարություն: Սակայն ինչպես բոլորրի մոտ, նրանք ևս ունեն մի շարք դրական որակներ, որոնց միջոցով հաջողությամբ գրավում են իրենց շրջապատի ուշադրությունը: Դա առաջին հերթին հետաքրքրասիրությունն է` բնական հետաքրքրություն իրենց շուրջ կատարվող ամեն ինչի հանդեպ, ձգտումը և քաջությունը: Հենց այդ քաջության շնորհիվ է, որ ողղանկյունները փորձում են անել այն, ինչ երբևէ չեն արել, տալիս հարցեր, որը երբեք չէին համարձակվի նախկինում հարցնել: Մարդիկ ովքեր ապրում են ողղանկյունային վիճակ բաց են նոր գաղափարնների ձևավորման, մտածողության նոր ձևերի յուրացման, նոր արժեքների ընդունման համար, հեշտ են յուրացնում ամեն նորույթ: Դրա հակառակ կողմի ճշմարտությունը հանդիսանում է նրանց կողմից դրոսևորվող ծայրահեղ վստահությունը, ներշնչվածությունը, միամտությունը: Դրա համար շատ հեշտ է ուղղանկյուններին մանիպուլյացիայի ենթարկելը:
Գլխավորը, որ պետք է իմանալ ուղղանկյունների մասին, դա հետևյալն է` ուղղանկյունությունը միայն փուլ է, անցումային շրջան: Այն անխուսափելիորեն վերանալու է:

Շրջան
Սա ներդաշնակության առեղծվածային խորհրդանիշն է: Ովքեր վստահորեն ընտրում են այս պատկերը, անկեղծորեն հետաքրքևված են լավ միջանձային հարաբերություննրի կառուցման մեջ: Շրջանի համար բարձրագույն արժեք են հանդիսանում մարդիկ և նրանց բարօրությունը: Մնացած բոլոր 5 պատկերների մեջ ամենաբարեհոգին դա շրջանն է: Նրանք հաճախ առանձին դեր են կատարում, որն է`միավորել ընտանքի, աշխատակազմի անդամներին, կարգավորել խումբը: 5 պտկերներից ամենալավ կոմունիկատորները շրջաններն են: Առաջին հերթին նրա համար, որ օժտված են բարձր զգայունակությամբ, զարգացած էմպաթիայով, ունակ են ցավակցելու և հուզական արձագանք տալու այլ մարդու ապրումներին: Շրջանները ուրիշի ուրախությունն ու ցավը զգում և ապրում են ինչպես իրենց սեփականը: Բնական է, որ մարդիկ ձգտում են դեպի նրանց: Շրջանները շատ հեշտությամբ <<կարդում>> են մարդկանց և մի քանի րոպեում կարող են բացահայտել խաբեբային, ձևացնողին: Նրանք աջակցում են իրենց վերադասների և կոլլեկտիվի ադամների աշխատանքներին: Սակայն նրանք շատ թույլ մենեջերներ են, ղեկավարներ: Առաջին հերթին նրա համար, որ չափազանց շատ են ուզում դուր գալ բոլորին: Նրանք միշտ ձգտում են խաղաղության, դրա համար երբեմն խուսափում են <<ամուր>> դիրք հաստատելուց և ոչ շաբլոն որոշումներ ընդունելուց: Շրջանի համար ավելի լավ բան չկա, քան միջանձնայի փոխհարաբերությունների մեջ մտնելն է: Նրանք շատ երջանիկ են այն ժամանակ, երբ բոլորը լավ են իրար հետ: Դրա համար, երբ շրջանը կոնֆլիկտ է ունենում, ավելի հավանական է, որ հենց ինքը առաջինը կզիջի: Երկրորդ հերթին շրջանները առանձնապես վճռականությամբ չեն առանձնանում և շատ թույլ են <<քաղաքական խաղերում>> . հաճախ չեն կարողանում ճիշտ ձևով մատուցել իրենց և իրենց թիմին: Այս ամենը տանում է նրան, որ շրջանի հանդեպ բոլորը միշտ առավելություն են վերցնում (օրիանակ ավելի ուժեղ անձինք): Թվում է թե և շրջանը, և եռանկյունը առանձնապես չեն անհանգստանում, թե ում ձեռքում է իշխանությունը, միայն թե բոլորը գոհ լինեն, և ամեն տեղ խաղաղություն տիրի: Սակայն մի բանում նախանձելի հասատակամություն են ցուցաբերում, երբ գործը վերաբերում է բարոյականությանը, և խախտվում է արդարությունը: Շրջանը գծային ձև է, և ովքեր իրենց նույնացնում են շրջանի հետ, դասվում են աջ կիսագնդային մտածողություն ունեցողների շարքին: Աջ կիսագնդային մտածողությունը ավելի պատկերավոր, ներըմբռնող, հույզերով պատված, ավեի շուտ ամբողջականացնող (ինտեգրացնող), քան վերլուծող է: Դրա համար շրջանի մոտ տեղեկատվության վերաձևավորումը իրականցվում է ոչ թե հաջորդականության սկզբունքով, այլ ավելի շատ մոզայիկ, պոռթկումային, առանձին օղակների բացթողումներով: Դա չի նշանակում, որ հաշվի չեն նստում տրամաբանության հետ, այլ ուղղակի ձևաչափությունները կյանքի հետ կապված հարցերի լուծման ժամանակ առավելություն չեն ստանում: Մտածողության հիմնական բնորոշ գծերն են` կողմնորոշումը դեպի խնդրի սուբյեկտիվ գործոններին (արծեքներ, գնահատակններ, հույզեր և այլն), նույնիսկ հակադարձ հայացքներում ընհանուր կետեր գտնելու ձգտումը: Կարելի է ասել, որ շրջանը բնածին հոգեբան է, սակայն լուրջ բիզնես կառավարելու համար, նրան անհրաժեշտ են գծային պատկերների` եռանկյունու, քառակուսու, աջ կիսագնդային կազմակերպած հմտություններից:

Զիգզագ
Այս պատկերը խորհրդանշում է մշակութայնություն, ստեղծագործականություն, թեկուզ մեկը նրա համար, որ այն ամենայուրօրինակ և միակ ներփակված պատկերն է մնացած 5 պատկերների մեջ: Եթե դուք կտրուկ ընտրել եք զիգզագը, ապա դուք իրական աջ կիսագնդային մտածողություն ունեք, մնացածից տարբեր, այլ մտածողություն: Ինչպես ձեզ ամենամոտ բարեկամին, ձեզ ավելի շատ բնորոշ են մարդկային ներըմբռնողականությունը, ամողջականացումը, մոզաիկությունը: Խիստ դեդուկտիվ հաջորդականությունը ձեր ոճը չէ, զիգզագի միտքը հուսահատ ցատկեր է կատարում, դրա համար ձախ կիսագնդային մտածողություն ունեցողներին շատ դժվար է զիգզագին հասկանալը: Աջ կիսագնդային մտածողությունը չի կետրոնացած մանրուքների վրա, քանի որ պարզեցնելով աշխարհի պատկերը` թույլ է տալիս կառուցել ամբողջական պատկերներ, հարմոնիկ հայացքների համակարգեր և տեսնել գեղեցկությունը: Զիգզագները սովորաբար ունենում են զարգացած, էսթետիկ զգացմունքներ: Զիգզագի մտածողության գերիշխող ձևը հանդիսանում է համադրող ոճը` լրիվ տարբեր և չհամընկնող մշակութային գաղափարների միավորումը, իսկ դրա հիման վրա արդեն ինչ-որ նորի և յուրատիպի ստեղծումը շատ է դուր գալիս զիգզագին: Ի տարբերություն շրջանների` զիգզագները հետաքրքրված չեն իրենց աշխատակազմի անդամների հետ մտքերի համաձայնության մեջ, այլ իրենց շատ սիրված համադրմանը հասնում են ոչ թե զիջման, այլ ընհակառակը` կոնֆլիկտի գաղափարների սրման և նոր գաղափարների կառուցման միջոցով, որում այդ կոնֆլիկտը նոր լուծում է ստանում: Նրանք, օգտագործելով իրենց բնածին սրամտությունը, կարող են բավականին <<կծող>>, <<սուր>> խոսքեր օգտագործել և <<բացել բոլորի աչքերը>> նոր լուծման հնարավորության վրա: Զիգզագը սովոր է աշխարհը տեսնել մշտապես փոփոխվող: Այդ պատճառով զիգզագի համար ավելի տխուր բան չկա, քան անփոփոխ իրերն ու օրենքներն են, կանոնները, այն մարդիկ, որոնք միշտ համաձայնվում են կամ ցույց են տալիս, որ համաձայն են: Զիգզագները չեն կարողանում արդյունավետ աշխատել լավ կազմակերպված իրավիճակներում: Նրանց նյարդայնացնում են ուղիղ, հորիզոնական գծերը, ամուր ամրագրված պարտականությունները և նույն աշխատանքային ոճը: Նրանց ուղղակի անհրաժեշտ է աշխատանքային վայրում մեծ բազմազանությունը և խթանող հանգամանքների առկայությունը: Նրանք իրենց աշխատանքում ցանկանում են անկախ լինել իրենց աշխատակիցներից, առավել ևս կողմնակի մարդկանցից: Հայտնվելով հարմարավետ պայմաններում` զիգզագը կենդանանում է, սկսում է արդյունավետ իրականացնել իր հիմնական պարտականությունները, առաջ քաշել նոր գաղափարններ և աշխատանքային նոր մեթոդներ: Զիգզագներին երբեք չեն գոհացնում այն միջոցները, որոնցով նրանք շարժվում կամ շարժվել են անցյալում: Զիգզագները ամբողջովին ուղղված են դեպի ապագան և ավելի հետաքրքրված են հնարավորությամբ, հավանականությամբ, քան իրականությամբ: Գաղափարների աշխարհը նրանց համար նույնպես էական է, ինչպես էական է նյութերի աշխարհը մնացածի համար: Իրենց կյանքի մեծ մասն անց են կացնում գաղափարների աշխարհում, դրա համար էլ նրանց բնորոշ գծերից են ոչ պրակտիկությունը, անիրատեսությունը, միամտությունը: Զիգզագը 5 պատկերների մեջ ամնեաոգեշնչվող, ամենադյուրագրգիռ պատկերն է: Երբ նրա գլխում մի նոր միտք է ծագում, նա պատրասատ է արդեն այդ միտքը հայտնել ի լուր ողջ աշխարհի: Նրանք են իրենց նոր գաղափարների անդադար քարոզիչները և ունակ են բոլորին իրենց կողմ տրամադրել: Սակայն, նրանք զուրկ են նուրբ քաղաքականությունից, շատ անզուսպ են, շատ էքսպրեսիվ (ճիշտը երեսին են ասում), որը իրենց յուրօրինակության հետ մեկտեղ խոչընդոտ է հանդիսանում սեփական գաղափարները կյանքի կոչելու հարցում:

AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants