Եթե կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի այս 10 եպիսկոպոսը բողոքի ձայն բարձրացներ, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ նյութերը. Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր ներքաշված լինելը քաղաքականության մեջ ես համարում եմ ոտնձգություն մեր պետականության հանդեպ, կապ չունի` ով կլինի օրվա իշխանություն, հայտարարել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը 24 News-ին տված հարցազրույցում:
«Եթե կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի այս 10 եպիսկոպոսը բողոքի ձայն բարձրացներ, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ նյութերը, կաթողիկոսի հրահանգով է հրապարակվել», - նշել է նա:
Նրա խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաղորդմամբ է Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցել Արշակ սրբազանի նկատմամբ:
«Այս շրջանում մեր դեմ ամեն տեսակի հերյուրանքներ, լուտանքներ, բամբասանքներ տարածվեց, այդ պատվերները տրվել են ոչ իշխանության կողմից: Շատ նեղված էին որ ընդամենը 2 արքեպիսկոպոս էր ձերբակալվել և սպասում էին, թե երբ պիտի Արշակ Սրբազանին ձերբակալեին», - ասել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը:
Հետևեք մեզ՝ այստեղ



