Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Գիտնականները պարզել են կրծքագեղձի քաղցկեղի բջիջների՝ գլխուղեղում մետաստազներ տալու մեխանիզմը

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միջազգային մի խումբ գիտնականներ առաջին անգամ պարզել են այն մեխանիզմը, որը թույլ է տալիս կրծքագեղձի քաղցկեղի բջիջներին մետաստազներ տալ գլխուղեղում: Սա ուռուցքի տարածման ամենավտանգավոր և դժվար բուժվող ձևերից է:

Nature Genetics ամսագրում հրապարակված աշխատանքին մասնակցել են վեց երկրների՝ Իսրայելի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Ավստրալիայի տասնչորս լաբորատորիաների հետազոտողներ:

Գիտնականները նշում են, որ քաղցկեղից մահվան դեպքերի մեծ մասը կապված է ոչ թե առաջնային ուռուցքի, այլ կենսական կարևոր օրգաններում, այդ թվում՝ ուղեղում դրա մետաստազների հետ, որտեղ բուժման ներկայիս մեթոդները հաճախ անարդյունավետ են լինում:

Ուռուցքաբանության առանցքային հարցերից մեկը երկար ժամանակ մնում էր այն, թե ինչու են առանձին ուռուցքներ «նախընտրում» որոշակի օրգաններ և ինչպես են հարմարվում բոլորովին այլ միջավայրի՝ համեմատած այն վայրի հետ, որտեղ սկզբնապես առաջացել են:

Թիմը կիրառել է համալիր մոտեցում, որը ներառում է քաղցկեղային բջիջների գենետիկական փոփոխությունների վերլուծությունը, դրանց փոխազդեցությունը միկրոմիջավայրի հետ, կենսաքիմիական փորձեր և կենդանիների մոդելներ: Արդյունքում հետազոտողները պարզել են, որ p53 գենի (բջիջների աճի և բաժանման հիմնարար կարգավորիչ) ֆունկցիայի կորուստը առանցքային դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի բջիջների՝ ուղեղի հյուսվածքը «յուրացնելու» հարցում:

Հենց p53-ի բացակայությունն ու վնասումն են հանգեցնում քաղցկեղային բջիջներում ճարպաթթուների սինթեզի ուժեղացմանը: Դա նրանց ապահովում է էներգետիկ պաշարներով և բաղադրիչներով՝ ուղեղային միջավայրում ակտիվ աճելու և բաժանվելու համար, որն էապես տարբերվում է կրծքագեղձի հյուսվածքներից:

Մեխանիզմի մյուս կարևոր մասը քաղցկեղային բջիջների փոխազդեցությունն է աստրոցիտների հետ (ուղեղի օժանդակ բջիջներ, որոնք արտազատում են սննդարար նյութեր և մոլեկուլներ): p53-ի խանգարում ունեցող բջիջները հմտորեն «որսում են» այդ նյութերը՝ դրանք օգտագործելով սեփական նյութափոխանակության համար, ինչն է՛լ ավելի է խթանում դրանց գոյատևումն ու տարածումն ուղեղում: Գիտնականները նաև պարզել են, որ ճարպաթթուների սինթեզում ներգրավված SCD1 ֆերմենտը նման քաղցկեղային բջիջներում զգալիորեն ավելի ակտիվ է գործում:

SCD1-ի ինհիբիտորների փորձարկումները ցույց են տվել, որ դրանց կիրառումը կարող է էապես դանդաղեցնել ուղեղում մետաստազների աճը ինչպես կենդանիների, այնպես էլ մարդու ուռուցքային նմուշների վրա: Սա հնարավորություն է տալիս մշակել նոր դեղամիջոցներ, որոնք ուղղված կլինեն ոչ թե առաջնային ուռուցքին, այլ դրա՝ գլխուղեղում տարածվելու հատկությանը: Բացի այդ, հետազոտության արդյունքները կօգնեն բժիշկներին ավելի վաղ հայտնաբերել ուղեղի մետաստազների առաջացման բարձր ռիսկ ունեցող պացիենտներին (այդ թվում՝ p53 մուտացիաների կամ 17-րդ քրոմոսոմի կառուցվածքային փոփոխությունների վերլուծության հիման վրա) և հարմարեցնել հսկողության ու բուժման ռազմավարությունը:

Հեղինակներն ընդգծում են, որ չնայած սա կարևոր քայլ է առաջ, արդյունավետ դեղամիջոցների մշակման և այս տվյալների կլինիկական կիրառման ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են. լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ քաղցկեղի բուժման գործում դրանց պիտանելիությունը հաստատելու համար:

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder