«Ինտերն» ու «Նապոլին» չպարզեցին հաղթողին․ Մխիթարյանը մասնակցեց խաղին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» ոչ-ոքի խաղաց գործող չեմպիոն «Նապոլիի» հետ (2-2)։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց «ներաձուրիների» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։ Առաջին խաղակեսի միջնամասում՝ 26-րդ րոպեին, նեապոլցիներից պատասխան գոլը խփեց Սքոթ Մաքթոմինեյը։
71-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որից երկու րոպե անց Հական Չալհանօղլուն դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ առաջ մղելով «Ինտերին»։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Սքոթ Մաքթոմինեյը՝ հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ դառնալով դուբլի հեղինակ։
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 62-րդ րոպեին՝ փոխարինելով Պիոտր Զիելինսկին։
Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Ինտերը» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Նապոլին» 39 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Հետևեք մեզ՝ այստեղ



