Ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ. Զարեհ Սինանյան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի այս վիճակը մի տեսակ քրոնիկ է, ցավով եմ ասում, բայց մարդիկ արդեն սովորել են: Մեր դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, եկեք Հայաստան, հայրենիքում բնակվեք, որովհետև Սիրիայում ապագան մշուշոտ է: Այս մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Հիմա Հալեպում կան բավականին լուրջ բախումներ կառավարական ուժերի և քրդական միավորումների միջև: Այս ամբողջ ընթացքում մենք մեր հայրենակիցների հետ կապի մեջ ենք, իսկ Իրանից ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք: Այս պահին էլ մենք չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում: Շարունակելու ենք կապ հաստատելու մեր ջանքերը»,-նշել է նա:
Նա հիշեցրել է, որ նման դեպք է եղել նաև Իսրայելի և Իրանի միջև պատերազմի ժամանակ, երբ տեղեկություն են փորձել ստանալ Մեղրիում, սահմանն անցնող հայրենակիցներից: Կարծում է՝ նույն միջոցներն այսօրվանից կսկսեն կիրառել, քանի որ այս տեղեկատվական դադարը շատ է անհանգստացնում:
Հետևեք մեզ՝ այստեղ



