Ադրբեջանի զբոսաշրջության գործակալությունը դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյանի կատարած քայլից
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալությունը պաշտոնապես դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյան կատարած քայլից, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք կարծում ենք, որ մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին։ Սպորտի ապաքաղաքականացումը և էթնիկ ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի և այլ բացասական դրսևորումների խուսափումը պետք է լինեն հիմնարար պահանջ բոլոր մարզիկների և մրցույթների համար», - նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել և խիստ նկատողություն է ստացել մեկնարկից առաջ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը ծածկելու համար։
Երկրի անունը նշված էր մրցակիցների հանդերձանքի վրա՝ ֆեդերացիայի և Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության միջև գործող հնգամյա հովանավորչական պայմանագրի շրջանակներում։
Կանոնակարգի խախտումը հանգեցրել է կարգապահական տույժի։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ ասել է, որ նախարարությունը դիմել է Հայաստանի ֆեդերացիային՝ հասկանալու համար, թե ինչ չափի տուգանքի մասին է խոսքը և արդյոք որակազրկման հարց կարող է քննարկվել, թե ոչ և այդ պատասխանից կախված, կորոշեն իրենցգործողությունները:
Հետևեք մեզ՝ այստեղ



