18-ամյա Միխայել Դոլգովը հայտնաբերվել է մաhացած. ի՞նչ է եղել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 11-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ 18-ամյա Միխայել Դոլգովը որոնվում է որպես անհետ կորած։ Հայտարարության մեջ նշված է, որ համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2007 թ. ծնված Միխայել Դոլգովը:
MediaHub-ի տեղեկություններով՝ տղան դուրս էր եկել խանութ գնալու նպատակով և այլևս չէր վերադարձել։ Անհետ կորածն Երևանում տատիկի տանն է եղել և ապրիլին էր դարձել 18 տարեկան։
MediaHub-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 12-ին երեխային հայտնաբերել են մահացած:
Քննչական կոմիտեից MediaHub-ին հաստատեցին տեղեկությունը: «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- նշեցին Քննչական կոմիտեից:
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ



