Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Ստյոպա Սաֆարյան. «ՀՅԴ-ն շտապեց լինել իշխանական տորթն առաջինը կիսողը»

INTERVIEW

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը պնդում է, որ «Դաշնակցության» եւ իշխող Հանրապետական կուսակցության ձեւավորվող կոալիցիան քաղաքական համակարգում ոչ մի խնդիր էլ չի լուծելու:

Ըստ Սաֆարյանի՝ ՀՀԿ-ն այս կոալիցիայով ժամ առաջ, ավելի էժան վճարի դիմաց, իր համար ապահովում է գալիք խորհրդարանական ընտրություններում իշխանությունը պահելու երաշխիքներ:

- Պարոն Սաֆարյան, ի՞նչ կտա նոր կոալիցիան երկրի քաղաքական եւ կառավարման համակարգերին:

- Կոալիցիայի ձեւավորումը կապ ունի ոչ այնքան ծրագրեր հստակեցնելու, երկրի արտաքին ու ներքին հրատապ խնդիրները լուծելու, կառավարման կամ հասարակության արդի մարտահրավերներին պատասխանելու, որքան ապագա իշխանության ձեւավորման հետ:

Դրա անհերքելի ապացույցն է այն, որ կոալիցիա ձեւավորվում է ոչ թե խորհրդարանական ընտրություններից հետո, երբ մրցակից ուժերը կոմպրոմիսների են գնում թե՛ իշխանության կիսման, թե՛ կոմպրոմիսային ծրագիր և օրակարգ ձեւավորելու շուրջ, այլ մինչեւ ընտրությունները, ինչը վատ է: Այս պահին չկան մրցակցող ծրագրեր, հետեւաբար, ծրագրերի կամ գաղափարախոսության հիմքի վրա իշխանության կիսման մասին խոսք լինել չի կարող:

Ինքնին իշխանության կիսումը վատ կամ պախարակելի բան չէ, հակառակը՝ ժողովրդավարական, էվոլյուցիոն ճանապարհով զարգացման հիմնական գործիքներից մեկն է: Բայց Հայաստանում այն արատավորվել ու վարկաբեկվել է այն պատճառով, որ նեղացվել ու ամփոփվել է պաշտոնների բաժանման տխուր առեւտրով:

Անգամ պատասխանատվությունների բաժանումը հստակ չի արվում, որի պատճառով մենք ամեն անգամ փլուզման նախաշեմին տեսնում ենք փոխադարձ մեղադրանքներ, ձախողումների համար պատասխանատվությունից փախուստ եւ ապահարզան:

- Բայց ՀՅԴ-ում փորձում են հավաստիացնել, համոզել, թե սա ոչ թե պաշտոն ստանալու, այլ ուժեղ քաղաքական համակարգ ձեւավորելու համար է:

- Ինչ էլ որ ներկայացնեն ՀՅԴ-ն կամ ՀՀԿ-ն իբրեւ կոալիցիա կազմելու հիմնավորում, նրանք չեն կարող բերել երկու փաստ եւ հիմնավորում.

1. Ինչո՞ւ են կոալիցիա կազմում մինչեւ ընտրությունները, երբ անգամ հանրությանը չեն ներկայացրել իրենց ծրագրերը, թե ինչ խնդիրներ են առաջնահերթ տեսնում եւ ինչ լուծումներ են առաջարկում

2. Այդ ի՞նչ խնդիրներ կան հիմա ծառացած, որոնք ուզում են լուծել, բայց չեն կարող անել միայնակ: Գոնե ՀՀԿ-ն խորհրդարանում ունի մեծամասնություն, կառավարություն եւ այդ խնդիրը նա չպետք է ունենար: Իրական խնդիրը ՀՀԿ-ի համար ապագայի ռիսկերը հենց այսօր չեզոքացնելն է, որպեսզի չկրկնվի 2012-ից հետո ստեղծված իրավիճակը. երբ «ազատ» քաղաքական ուժերը կարող են իրենց քաղաքական քաշն ու ծանրությունն ապահովել «ընդդիմադիր դիրքավորմամբ ու կոնսոլիդացիայով», ինչպես քառյակն էր ու ՀՀԿ-ին ստիպի փոխանցել կառավարությունը կամ էական մասը:

Այսօրվա պակտի համար ՀՀԿ-ն ավելի քիչ է վճարում, քան կվճարեր, եթե 2017-ի ընտրություններից հետո դժգոհ ՀՅԴ-ն մտներ հերթական ընդդիմադիր գործընթացների մեջ: Նաեւ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին ու այլոց է զրկում պոտենցիալ դաշնակցից նման պրոցեսներում ներգրավելու առումով, քանի որ ՀՅԴ-ն այլեւս «ազատ» չի լինի:

ՀՅԴ-ն էլ այդ գործարքին գնում է մի քանի պատճառով. ավելի երաշխավորված դարձնելու իր ներկայությունը իշխանության մեջ, այդ թվում՝ ապագա խորհրդարանում, հատկապես հիմա, երբ առաջարկվում է տորթը կիսել միայն իր հետ՝ ինքը առաջինն է ու առաջինն է գնահատվել:

-Ի՞նչ ճակատագիր եք կանխատեսում այս հերթական կոալիցիային:

-Այն նույն ճակատագիրը, ինչ նախկին կոալիցիաների ճակատագիրն է եղել: Այսպիսի միավորումները շատ անկայուն են: Միայն պրագմատիկ շահերի ու հաշվարկների վրա կառուցված դաշինքները երկար չեն ապրել ու չեն ապրելու:

Նույնը՝ իրավիճակի թելադրանքով ստեղծվածները. երբ իրավիճակը փոխվում է, նոր իրավիճակը, բնականաբար, նոր գործոններ է առաջին պլան բերում: Այդուհանդերձ, կարծում եմ՝ այս դաշինքը մինչեւ ընտրություններ կգործի, իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, այս պահին դժվար է ասել: Ի վերջո, հասարակությունը, առաջին հերթին քաղաքացիական հասարակությունը, կարող է շատ անսպասելի անակնկալ մատուցել, եթե անգամ ընդդիմադիր ուժերը մնան ներկայիս նման թույլ ու պառակտված:

Հարցազրույցը՝ Քրիստինա Տեր-Մաթեւոսյանի

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform