Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թրամփը հայտարարել է, որ եթե Ամերիկան չվերցնի Գրենլանդիան, ապա Գրենլանդիան կգրավվի Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից։
Հիմա հարց․
Կա՞ խելամիտ մեկ մարդ, ով հավատում է, որ Ռուսաստանը կամ Չինաստանը ցանկանում են տիրանալ Գրենլանդիային։ Կարծում եմ՝ ոչ։
Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ի նախագահը նման հայտարարություն տարածում, և ինչո՞ւ է ԱՄՆ-ը ցանկանում գրավել Գրենլանդիան։
Ժողովուրդ ջան, ես նման հարցադրումներ բարձրացնում եմ ոչ թե միայն բարձրացնելու համար, այլ փորձում եմ ձևավորել մտածողություն, որ մենք աշխարհում տիրող գործընթացներին պետք է վերաբերվենք լրջորեն, փորձենք քաղաքագիտական, աշխարհաքաղաքական տեսանկյունից լուրջ անալիզի ենթարկել տեղի ունեցող գեոպոլիտիկ պրոցեսները, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ է կատարվում աշխարհում, մեծ հաշվով՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի շուրջ և ի՞նչ է կատարվում Հայաստանում։
Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ…
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



