Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարով
SOCIETYԿրիկետի Աշխարհի գավաթակիր (2011թ) Հարբհաջան Սինգհը, ով Հնդկաստանում ամենաճանաչված և հայտնի աստղերից է, ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հայաստանում, Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարով։
Լուսանկարն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության դրոշով և «Հայաստանը ներկայանալու է Հիսուսի ամենաբարձր արձանով» գրառմամբ։
Հարբհաջան Սինգհը, ով կրիկետում սպորտային կարիերան ավարտելուց հետո մտել է քաղաքականություն և հանդիսանում է Ռաջյա Սաբհայի խորհրդարանի անդամ, ակտիվ գործունեություն է ծավալում նաև կինոարդյունաբերության ոլորտում և հայտնի է Հնդկաստանում, որպես հեռուստատեսային աստղ ու կրիկետի մեկնաբան։
Նրա հետևորդների թիվը միայն Ինստագրամում գերազանցում է 17 միլիոնը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում նա ունի ավելի քան 10 միլիոն հետևորդ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



