Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»
BLOGԽորապես մտահոգված ենք արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող հանրային գործիչ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատացման առնչությամբ։
Նարեկ Սամսոնյանը դիմել է հացադուլի՝ ի նշան բողոքի իրեն անհիմն կալանավորելու համար։ Նարեկ Սամսոնյանի առողջությունն այս վիճակին է հասել այն պատճառով, որ նրա հանդեպ իշխող վարչախմբի քաղաքական հրահանգով կիրառվել է խափանման միջոցի անհիմն, խիստ անհամարժեք ու բացարձակ անարդար որոշում։
Խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար մարդուն ծանր պատժի ենթարկելու այս գործելակերպը և պահանջում դատարանից՝ վերանայելու Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը և ձեռք առնելու անհապաղ միջոցներ՝ նրան պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու և առողջությունը վերականգնելու համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



