CMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանը
ECONOMICSFMF-2026․ Հայաստանը միջազգային երկխոսության կողմ՝ հանքարդյունաբերության նոր չափանիշների շուրջ.
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ Ռիադում երկրորդ օրն է` շարունակվում է FMF-2026 միջազգային հանքարդյունաբերական ֆորումը, որին կառավարության պատվիրակության կազմում մասնակցում է նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։
Ինչպես արդեն նշել ենք, ֆորումի շրջանակում նա հանդիպել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի նախագահ Ռոհիթեշ (Ռո) Դհավանի հետ։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ կարևոր հարցերի, անդրադարձ է կատարվել Հանքարդյունաբերության համախմբված ստանդարտների նախաձեռնության (CMSI) կողմից մշակվող նոր միջազգային չափորոշիչների մշակմանը, որոնք նպատակ ունեն ապահովել ոլորտում կայուն զարգացում, բարձր թափանցիկություն, շրջակա միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն և կառավարման լավագույն փորձի կիրառում։
Քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ նշված ստանդարտները կարող են դառնալ համաշխարհային հանքարդյունաբերության նոր չափանիշ, և առաջարկ է հնչել, որպեսզի Հայաստանը ևս դիտարկի դրանց կիրառման հնարավորությունը։ Ըստ կողմերի՝ CMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և հանրային վստահության ամրապնդմանը։
Ռոհիթեշ Դհավանին գործընկերոջը մանրամասնել է Հանքարդյունաբերության համախմբված ստանդարտների նախաձեռնության (CMSI) առաքելության մասին․
«Նախաձեռնությունը միտված է հանքարդյունաբերության ոլորտում գործող բազմաթիվ միջազգային ստանդարտների միավորմանը մեկ միասնական շրջանակի մեջ։ Ներկայում ոլորտը կարգավորվում է տարբեր, հաճախ իրարից անկախ պահանջներով՝ շրջակա միջավայրի պահպանությունից և աշխատողների անվտանգության ապահովումից մինչև սոցիալական պատասխանատվություն, թափանցիկություն և հաշվետվողականություն։ CMSI-ն փորձում է նվազեցնել այս բազմազանության բարդությունը և ստեղծել մեկ համադրված մոտեցում, որը կօգնի հանքարդյունաբերական ընկերություններին ավելի արդյունավետ կերպով համապատասխանել միջազգային պահանջներին և բարձրացնել ոլորտի կառավարման որակը»,- ասել է նա։
Վարդան Ջհանյանն, իր հերթին, կարևորել է միջազգային առաջատար կառույցների հետ շարունակական երկխոսությունը՝ նշելով, որ Հայաստանի համար առաջնահերթ է ոլորտի զարգացումը՝ համահունչ ժամանակակից միջազգային պահանջներին և կայուն զարգացման սկզբունքներին։
FMF-2026 ֆորումը շարունակում է իր աշխատանքները՝ հարթակ հանդիսանալով հանքարդյունաբերության ապագային վերաբերող ռազմավարական քննարկումների և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորման համար։
1
The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29
2
Why the Pressure on Vahe Hakobyan Continues
3
The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation
4
Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank
5
AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone Event



