Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան
BLOGԱՄՆ-ին թվում էր, թե Ռուսաստանին ներքաշելով պատերազմի մեջ Ուկրաինայի դեմ կքանդեն Ռուսաստանը,
բայց քանդվեց Միացյալ Նահանգների հեգեմոնիան, և հիմա Թրամփը ամեն ինչ անում է Միացյալ Նահանգների հեգեմոնիան վերականգնելու համար։
Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են»,
«Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով։
Եվ այն, ինչ այսօր մենք տեսնում ենք,դա ապացույցն է, որ Թրամփը իր նախընտրական խոստումներից
գոնե այս երկուսում չի ստել և հիմա ամեն ինչ անում է, նույնիսկ սեփական դաշնակիցներին ոչնչացնելու և թուլացնելու գնով, որպեսզի վերականգնի Միացյալ Նահանգների հեգեմոնիան և հզորությունը։
Ի ԴԵՊ, եվրոպացիները բողոքում են Թրամփից, որ ուզում է Գրենլանդիան վերցնել և չի ուզում պաշտպանել նրանց Ռուսաստանի հետ ապագա պատերազմում, բայց մոռանում են, որ նույն Բայդենը տնտեսապես թուլացրեց և քարուքանդ արեց Եվրոպայի տնտեսությունը, ոչնչացրեց «Հյուսիսային հոսք» գազամուղները և ինքն էլ դա խոստովանել է իր ասուլիսներից մեկում, որի արդյունքում ամենից շատ տուժեց Եվրոպայի տնտեսությունը, որը ավելի մեծ կախվածության մեջ հայտնվեց Միացյալ Նահանգներից, և հիմա եվրոպացիները գազը գնում են առնվազն 2 անգամ ավելի թանկ։
ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ, այս ամենի մասին ես խոսում եմ, որպեսզի մենք լուրջ վերաբերվենք քաղաքականությանը, առավել ևս՝ գեոպոլիտիկային, որպեսզի կարողանանք վերլուծության միջոցով հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում
և ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը այս գեոպոլիտիկ իրավիճակում, որպեսզի լրջագույն կորուստներ և վտանգներ չստեղծի սեփական պետականության և ժողովրդի համար։
Մհեր Ավետիսյան
1
The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29
2
Why the Pressure on Vahe Hakobyan Continues
3
The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation
4
Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank
5
AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone Event



