Բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ․ կա վիրավոր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Արման Շ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 31-ամյա Դավիթ Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ, իսկ վթարի հետևանքով 1 հոգի դիմել է «Սևան» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սևակ Գրիգորյանը և Հուսիկ Հակոբյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը եղել է անցանելի։
Հետևեք մեզ՝ այստեղ



