Yerevan, 13.March.2026,
00
:
00
BREAKING


Ցանկացած միջանցք, ի վերջո, ավարտվում է պատով, այս դեպքում՝ թյուրքական պատով. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ritmeurasia.ru–ն «Միջանցքներ, որոնք Հայաստանին տանում են դեպի թյուրքական աշխարհի պատի մոտ» վերնագրով հոդվածում գրում է, որ Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարության մեկնարկը նշանակում է ոչ այնքան տրանսպորտային և տնտեսական, որքան ռազմական և ռազմավարական նախագիծ, որը լի է տարածաշրջանում անվտանգության բարձր ռիսկերով: Սա հատկապես ճիշտ է՝ հաշվի առնելով Թրամփի միջանցքը (TRIPP), որը հարվածում է Հայաստանի և Ռուսաստանի դիրքերին: Սա նաև ևս մեկ ապացույց է այն բանի, որ անգլոսաքսոնների կողմից առաջ մղվող պանթյուրքական, նեոթուրանական նախագիծը վերջապես հաղթանակ է տարել Արցախում (զարմանալի չէ, որ դրա համար պատասխանատու Էրդողանը զգուշորեն վիճարկում է Իլհամ Ալիևի հաղթանակը՝ պնդելով, որ Ղարաբաղը գրավել է ոչ թե Ալիևը, այլ ինքը): Այն մասին, որ դրան զոհաբերվեցին ռուս խաղաղապահները, այլևս չեն խոսում, ինչպես նաև չեն խոսում այն մասին, թե ուր են Արցախ-Ղարաբաղում բնակվող տասնյակ հազարավոր հայերը: Փոխարենը, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն են հանկարծակի ծայրահեղ սրվել: Ադրբեջանական ինքնաթիռի խոցումը պարզապես պատրվակ էր: Արտաքին խաղացողները՝ հիմնականում Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան են ներգրավված այդ լարվածության սրման մեջ, քանի որ նրանց ազդեցությունը Բաքվի վրա հսկայական է (նրանց ներդրումները Ադրբեջանում գերազանցում են երկրի ամբողջ ՀՆԱ-ն): Հենց անգլոսաքսերն են կանգնած տարածաշրջանի երկրները Ռուսաստանից անջատելուն ուղղված «միջանցքային» նախագծերի հետևում։ Սակայն այս գործընթացները արտաքուստ թաքցվում են Թուրքիայի գործունեությամբ և Ալիևի ռեժիմին ուղղված արևել յան երեսպաշտական շողոքորթությամբ, ակտիվորեն կառուցվում են ճանապարհներ, որոնք անգլոսաքսերի կողմից առաջ մղվող պանթուրքական նախագծի միջոցով Ադրբեջանին մղում են Թուրքիայի գիրկը։

Ընդգծելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցության և, այսպես կոչված, Միջին միջանցքի զարգացման համար տրանսպորտային ուղու բացման առանձնահատուկ կարևորությունը՝ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան և IMZA ասոցիացիայի ներկայացուցիչ Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս տեսակ «հեռատես քաղաքականությունը կարևոր ներդրում է տարածաշրջանային կապերի և թյուրքական աշխարհի ամրապնդման գործում»։

Ըստ Քըլըչի, այդ ճանապարհը կկոչվի «Զանգեզուրի միջանցք», թե «Թրամփի ուղի», կարևոր չէ։ Կարևորն այն է, որ այն ծառայի Ադրբեջանի շահերին՝ ապահովելով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անխոչընդոտ իրականացում, այդ թվում՝ երկաթուղային։ Նա նաև նշել է, որ Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարության մեկնարկը պետք է ստեղծի երկու երկրների միջև անընդհատ համակարգ և բացի միջազգային առևտրի նոր հնարավորություններ։ Քըլըչը կարծում է, որ համաշխարհային ցնցումների և միջազգային իրավական ինստիտուտների անարդյունավետության պայմաններում հատկապես կարևոր է, որ ադրբեջանցիները պահպանեն միասնությունը թուրքերի հետ Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։ Այս առումով նա Ալիևի նախաձեռնությունները անվանել է «պատմական» և «շատ արժեքավոր»՝ որպես առաջնահերթություն առանձնացնելով ռազմական ոլորտը։ Նրա կարծիքով, Անկարայի և Բաքվի միջև «աշխարհում աննախադեպ» միասնությունը փոխադարձաբար ամրապնդում է երկու երկրները, և Ալիևի ուղղությունը Ադրբեջանի զարգացման և «ամբողջ թյուրքական աշխարհի ամրապնդման» «միակ ճշմարիտ» ուղին է։

Սեփական գործողությունների վերաբերյալ այս թուրքական գովասանքների հետ մեկտեղ, Ադրբեջանը սկսել է բացահայտորեն ակտիվացնել իր ռազմական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այս տարվա հունվարի սկզբին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հարցեր է քննարկել ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ Մարկվեյն Մալլինի հետ: Միջոցառման ընթացքում, որին մասնակցել են նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այլ անդամներ, քննարկվել են Վաշինգտոնի և Բաքվի միջև գործընկերության զարգացման նոր հնարավորությունները: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, «քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակը, դրա զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի շուրջ»:

Ալիևին և նրա ռեժիմին հաճոյանալու և նրանց՝ ՆԱՏՕ-ի տեսանկյունից պատշաճ վարքագիծը գովաբանելու համար ամերիկացիները նույնիսկ մի ամբողջ ռումինացի «փորձագետ» են ներգրավել դաշինքի շրջանակներում։ Ռումինացի քաղաքական մեկնաբան Թեոդորա Մարինը շտապել է հայտարարել, որ Ադրբեջանը «դուրս է եկել տարածաշրջանային խաղացողի իր կարգավիճակից և հաստատվել է որպես Հարավային Կովկասում ձևավորող ուժ»։ Մարինը նշել է, որ, իր կարծիքով, Ադրբեջանը դարձել է տարածաշրջանային օրակարգը ձևավորող «հիմնական դերակատարներից մեկը» և Եվրոպայի, Եվրասիայի և թյուրքական աշխարհի միջև ռազմավարական կամուրջ է։ Ռումինացի մեկնաբանի խոսքով, այս փոխակերպումները հիմնված են Ալիևի քաղաքականության վրա՝ կապված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների, տրանսպորտային կապերի բացման վերաբերյալ քննարկումների հետ։ Այս ամենում, ըստ ռումինացի «փորձագետի», առանձնահատուկ դեր է խաղում Ադրբեջանի «աճող կարևորությունը» Միջին միջանցքում, որը ամրապնդում է Եվրոպայի և Ասիայի միջև այլընտրանքային տարանցիկ այնպիսի ուղիները, ինչպիսին է, օրինակ՝ Կարս-Նախիջևան երկաթուղին։

ՆԱՏՕ-ի և անգլոսաքսոն պաշտոնյաների նման քաղցրախոսությունները ուղղված են ոչ միայն Բաքվին, այլ նաև Երևանին։ Նպատակը միանգամայն պարզ է. Հայաստանին ինչքան հնարավոր է հեռացնել այն տրամաբանական մտքից, որ ցանկացած միջանցք, ի վերջո, ավարտվում է պատով, այս դեպքում՝ թյուրքական պատով։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հարցով այս ծրագրերը բավականին հաջող են իրականացվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan